Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Մի՞թե հնարավոր չէր կանխել». Սարգիս Ալեքսանյան

«Մի՞թե հնարավոր չէր կանխել». Սարգիս Ալեքսանյան
392
Հինգշաբթի, 27 օգոստոսի, 2020 թ., 03:20

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խաշթառակցի անմեղ բալիկը այդպես էլ գիտակցության չգալով հեռացավ այս անիրավ աշխարհից՝ թողնելով ապրողներիս սրտում անտանելի մորմոքը:
Քնել չի լինում: Մեղավորության, ցասումի և անկարողության զգացումը խեղդում է: Երեխաների հետ կապված այս ահասարսուռ ոճիրը առաջին դեպքը չէ հայ իրականության մեջ: Դեռ մեր սրտերում չի սպիանում գյումրեցի ընտանիքի և փոքրիկ Սերյոժայի, Երևանի շենքերից մեկում հոր՝ իր երկու երեխաների հետ ցած նետվելու և էլի նմանատիպ այլ դաժան սպանությունները:
Լավ, այս ինչ է կատարվում, որտեղ ենք բացթողումներ անում, միթե հնարավոր չէր կանխել:
Զգոնություն, սրտացավություն և համբերություն եմ մաղթում մեր հասարակությանը և տոկունություն վեցամյա երեխայի տատիկին ու վշտակից հարազատներին, նաև առողջություն և արագ ապաքինում բալիկի քույր-եղբայրներին»: