Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ որոշում կայացնելու
![]() 401 Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2020 թ., 21:35 Քիչ առաջ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ որոշում կայացնելու։ Նշենք, որ պաշտպանական կողմը դատարանին միջնորդել էր Գագիկ Խաչատրյանին ազատ արձակել կամ առնվազն գրավ կիրառել։ Պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնել էր, որ իր պաշտպանյալն առողջական լուրջ խնդիրներ ունի: Նախքան խորհրդակցական սենյակ հեռանալը դատավոր Արթուր Մկրտչյանը նիստի մասնակիցներին չհայտնեց, թե երբ է հրապարակվելու որոշումը։ Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը դատական նիստին ներկա չէր: Նա դիմում էր ներկայացրել դատարան՝ հայտնելով, որ առողջական խնդիրներ ունի, և նիստը շարունակեն առանց իր ներկայության։ Հիշեցնենք նաև, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
