«Դավաճաններ և վտանգավոր ապուշներ են այս սպային դավաճան անվանողները». Հայկ Մարտիրոսյան
![]() 339 Հինգշաբթի, 27 օգոստոսի, 2020 թ., 18:35 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշել եմ քաղաքական բառապաշար մտցնել մի բառ, որ զարգացած Արևմուտքում վաղուց է քաղաքական լեքսիկոնի մաս, իսկ արևելյան կեղծախոսությամբ և մեղմախոսությամբ տառապող և ուղղախոսությունն ատող Հայաստանում դեռևս թաբու է: Դա, ի թիվս այլոց, «ապուշ» բառն է: Բայց այդ մասին՝ քիչ ավելի ուշ: Ադրբեջանի հրապարակած տեսանյութը, որտեղ մեր սպան ստիպողաբար տեքստ է կարդում և հստակ այդ մասին հասկացնում իր դիմաշարժով, ոչ թե նրա դավաճանության, ինչպես որոշ ապուշներ են ասում, այլ՝ անմարդկային կտտանքների ապացույց է: Թեզը, թե գերի ընկածը պետք է հերոսաբար դիմանա բոլոր անմարդկային կտտանքներին և որևէ կերպ տեղի չտա անդիմանալի ճնշումներին, տոտալիտար բռնապետություններին հատուկ մոտեցում է: Այդպես պատերազմում գերի ընկած գրեթե բոլորին Ստալինը որակել էր դավաճաններ և շատերն ավելի բախտավոր եղան մնալով գերության մեջ՝ քան վերադառնալով խորհրդային տոտալիտար ցեղասպանի՝ չէկա-ի գիրկը: Ժողովրդավարական երկրներում ճնշման տակ խոսելը լիովին ընկալվում է և չի համարվում դավաճանություն: Հայտնված կամ հնարավոր հայտնվելիք տվյալներն արագ կորցնում են իրենց արժեքը, իսկ գերու կյանքը վեր է ամեն ինչից: Ընդհանրապես ռազմագերին և թշնամուն ներսից տվյալներ հաղորդող լրտեսը բոլորովին տարբեր բաներ են և Արևմուտքում ու ոչ արևմտյան ժողովրդավարություններում դա շատ լավ հասկանում են: Նախ՝ դավաճաններ են այս սպային դավաճան անվանողները: Եվ ոչ միայն դավաճաններ, այլև՝ վտանգավոր ապուշներ: Ապա այս տեսանյութն ապացույց է այն այլևս անհերքելի փաստի, որ անմարդկային բռնություններ են կիրառվում մեր զինվորականի նկատմամբ: Ընդ որում՝ այդ փաստը չբացահայտելու և վերադարձն անհնար դարձնելու պատճառով՝ նրա խոսքում ադրբեջանցի հայախոս տեքստագիրը ներառել է հատված թե իբր գերին չի ուզում վերադառնալ Հայաստան: Ամեն բան դասական ֆաշիզմի կանոններով է կարված: Հիմա ամենակարևորի մասին: Օրեր են անցել: Տեղյա՞կ է արդյոք ժողովուրդը, թե երկրի ղեկավարությունն ինչ է անում այս սպային և մյուսներին ազատելու ուղղությամբ: Եղե՞լ է արդյոք ուղերձ ժողովրդին, տրվե՞լ է արդյոք խոստում: Մարդիկ, որոնք պնդելու են թե դա միայն կուլիսային՝ գաղտնի աշխատանք է և չի կարելի այդ մասին բարձրաձայն խոսել, ապուշ են: Դարձյալ - վտանգավոր ապուշներ: Կուլիսային են բանակցությունների մանրամասները: Խնդրին անդրադարձն ու վերադարձնելու կամքի մասին հայտնելն ու դրանով պատասխանատվություն ստանձնելը չեն կարող կուլիսային և գաղտնի լինել: Հայաստանում կուլիսային է ողջ գործընթացը: Ընդ որում՝ դատելով բոլոր նախորդ գերիների վիճակից և նաև այս տևական լռությունից՝ այդ կուլիսներում ոչինչ էլ չի կատարվում: Կարևորը թատրոնի բեմին բարձրորակ ասֆալտ է փռվում: Գերի՞: Չէ՛, չենք լսել: Դավաճաննե՛ր: Ապուշնե՛ր»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
