«Այսօրվա վարչախումբը նաև այս հարցում է նախկինների իրավահաջորդը». Ժիրայր Սեֆիլյան
![]() 388 Հինգշաբթի, 27 օգոստոսի, 2020 թ., 17:15 Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն հինգերորդ գերին ունենք թշնամու ձեռքում։ Բայց գերիներին հետ բերելու համար գրեթե չեն օգտագործվում ոչ միայն դիվանագիտական, այլև գետնի վրա եղած գործնական, առաջին հերթին՝ ռազմական կարողությունները։ Փոխարենը գաղտնիության կեղծ շղարշով ծածկվում է պետության աշխատանքը կամ դրա բացակայությունը։ Խոսքը չի վերաբերում բանակցային մանրամասներին, այլ գործընթացին և արդյունքներին, որոնց մասին մեր ժողովուրդը չի իրազեկվում։ Ստեղծված իրավիճակում, երբ փաստի առաջ ենք կանգնել, պարտավոր ենք նույնպիսի փաստի առաջ կանգնեցնել թշնամուն և ազատել մեր գերված քաղաքացիներին։ Իսկ, առհասարակ, այս վիճակի պատճառը 1994-ից առ այսօր հրադադարի անվան տակ տեղի ունեցող սողացող պատերազմի հետ հաշտվելն է։ Հայկական կողմը կարող է և պարտավոր է դիվանագիտորեն և ռազմականորեն թշնամուն պարտադրել իրական հրադադար, որի պայմաններում կբացառվեն թե՛ զոհերը, թե՛ գերեվարությունները։ Ցավոք սրտի, այսօրվա վարչախումբը նաև այս հարցում է նախկինների իրավահաջորդ և մատը մատին չի տալիս իրավիճակը փոփոխելու համար»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
