«Ինչպես Թաթա Սիմոնյանն էր երգում՝ «տեսա՞ր ինչ եղավ»». Գևորգ Պետրոսյան
![]() 407 Ուրբաթ, 28 օգոստոսի, 2020 թ., 10:00 ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը սոցկայքի իր էջում գրել է. «Փաշինյանն սպառել է իրեն... Ճիշտ է՝ մարդկային հնարավորություններն անսահման են, բայց քաղաքականության մեջ այդ այդքան էլ այդպես չէ: Ի վերջո, կա ստի սահման, որը պետք չէ անցնել: Փաշինյանի ձախողման հիմնական պատճառներից մեկն այն էր, որ նա շատ արագ սկսեց ծաղրել իրեն վստահություն տված ժողովրդին: Սուտը ստի ետևից, անհարկի սպառնալիքներ, ապօրինի ձերբակալություններ, առողջապահական ճգնաժամ, սոցիալական անվտանգության խաթարում, գիտակրթական ոլորտի սնանկացում, արտաքին պարտքի ավելացում, բարեկամ երկրների հետ հարաբերությունների փչացում, 0 լումայի ներդրումներ, արագ ծերացող հասարակություն: Դրան զուգահեռ, ընդամենը մի քանի քայլած ընտանիքների բարգավաճում, կերուխում, մե ծիծաղ, մե ուրախություն... Ու այսքանից հետո ինչո՞ւ միայն ԿԳՄՍ նախարար կոչեցյալի հրաժարականը: Էդ մա՞րդն ա մեղավոր, որ զբաղեցնում ա իր հետ կապ չունեցող պաշտոն... Ո՛չ, իհարկե... Փաշինյանն ա մեղավոր, քանի որ ժողովուրդն իրեն էր վստահել, այլ ոչ թե աղբամանով շրջող «արաբագետ» Արայիկին կամ Թաղման բյուրոյի արձակուրդասեր նախարար Արսեն Թորոսյանին: Բա՞ Փաշինյան... Ինչպես Թաթա Սիմոնյանն էր երգում՝ «Տեսա՞ր ինչ եղավ»...»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
