«Խաչքար, 13-րդ դար, Հաթերք». Համլետ Պետրոսյան

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Դասական:
Խաչքար, 13-րդ դար, Հաթերք, Արցախ:
«Խաչքարային հորինվածքը՝ շնորհիվ խաչասալի ուղղաձիգության և կենտրոնական խաչի վեկտորայնության (որի հորիզոնական թևերը «տեղաշարժված» են դեպի վեր) ունի ընդգծված ուղղաձիգություն։ Եթե իրար հետ համեմատենք խաչի հորիզոնական թևերից ներքև և վերև տեղադրված մոտիվները, կերպարներն ու զարդերը, ապա կարող ենք վավերացնել, որ խաչի հորիզոնական թևերից ներքև ավելի շատ են թփային-տերևային-ծաղկային մոտիվները, իսկ վերև՝ պտղային մոտիվները, խաչի հորիզոնական թևից ներքև ավելի շատ են ջրային, ստորգետնյա, երկրակյաց սողունները, չորքոտանիները, թռչունները, իսկ վերև՝ «երկնային» թռչունները, խաչի հորիզոնական թևից ներքև ավելի հաճախ են պատկերվում մահկանացուները, իսկ վերև՝ անմահներն ու սրբերը։ Կարող ենք եզրակացնել, որ խաչքարային հորինվածքում շարժումը ներքևից դեպի վերև շարժում է արմատից դեպի պտուղը, երկրայինից դեպի երկնայինը, աշխարհիկից դեպի սրբազանը, մասնավորից դեպի ընդհանուրը, անցյալից դեպի ապագան, մահից դեպի անմահությունը։ Խաչն իր ներքին թևով հենվելով ներքևի խորհրդանշանների վրա, իսկ վերին թևով ձգվելով դեպի վերևի խորհրդանշանները՝ տեսանելիորեն իրար է կապում այդ երկու ոլորտները՝ հանդես գալով որպես այս ոլորտների միջև համըդհանուր կապի իրագործող՝ իր վեկտորային տեսքով շեշտելով վերին ոլորտի գերակայությունը ստորինի հանդեպ», Հ. Պետրոսյան, Խաչքար, Երևան, Զանգակ, 2015, էջ 45-46:
Նկարները հրապարակում եմ առաջին անգամ»:


Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
157Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
28016.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
105415.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
58013.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
54113.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
56312.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
51212.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
64210.09.2026, 16:12