Կիրակի, 22 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Այս արձանը խորհրդանշում է այն, ինչ ՀՀ-ի հետ տեղի է ունեցել 2018 թվականից մինչ օրս»․ Նիկոլ Փաշինյան

«Այս արձանը խորհրդանշում է այն, ինչ ՀՀ-ի հետ տեղի է ունեցել 2018 թվականից մինչ օրս»․ Նիկոլ Փաշինյան
84
Երեկ, 23:00

«Ես հիմա գտնվում եմ Դավիթ Բեջանյանի «Հավերժության ժապավեն» կամ «Ճանապարհաշինարարները» արձանի մոտ, որը գտնվում է Չարենցավան քաղաքի մերձակայքում»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես կարծում եմ, որ այս արձանը լիարժեք կերպով խորհրդանշում է այն, ինչ 2018 թվականին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում․․․ Այս արձանը, որը բավականին բարձր գեղարվեստական արժեք ունի, և կարծում եմ՝ խորհրդային Հայաստանի կերպարվեստի և քանդակագործության կարևոր գլուխգործոցներից է, վերականգնեցինք։ Ոչ մի բան չկար այստեղ, թալանված էր, մետաղի մի քանի ձող էր մնացել․․․ Եվ ահա, վերջապես նաև ավարտել ենք արձանի լուսավորության աշխատանքները․․․ Եվ կարծում եմ՝ բավականին լավ է ստացվել։

Հիմնական գաղափարս հետևյալն է, որ այն, ինչ արձանի հետ տեղի է ունեցել 2018 թվականից մինչև օրս, խորհրդանշում է այն, ինչ Հայաստանի Հանրապետության հետ տեղի է ունեցել 2018 թվականից մինչև օրս»,- նշեց Փաշինյանը։

Աղբյուրը`   Նիկոլ Փաշինյան