«Կարտոֆիլ ուտողներն ընտրելու են կարտոֆիլ ուտողներին․ սև իկռա ուտողները կարոտ են մնալու սև իկռային»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Հեղափոխություն -3-ը առարկայանում է»։
«Այսօր ինձ համար և իմ աչքի առաջ ավելի ու ավելի համոզիչ կերպով իրական Հայաստանը և հեղափոխություն երևույթը առարկայացավ, և այդ առարկայացումը դառնալով ավելի շոշափելի է․․․ Այդ առարկայացումը տեղի ունեցավ ոչ միայն այն տեսարաններով, որ մենք ուղիղ եթերում ցույց տվեցինք, այլ նաև եթերից դուրս: Ընդհանրապես, գիտեք, հեղափոխությունը, փոփոխությունը, գաղափարախոսական փոփոխությունը շատ խորքային բան է, դա շատ նուրբ, սոցիալ-հոգեբանական շերտեր է բացահայտում․․․
Ի՞նչ է տեղի ունենում: Այսօր շատերն իրենց տեխնոլոգիաներով չեն հասկանում և չեն էլ հասկանա՝ ինչ է տեղի ունենում: Մենք 8 տարի արդեն իշխանություն ենք, այո՛, բայց մենք շարունակում ենք ինչ-որ առումով և լինել կարտոֆիլ ուտողներ: Մենք շարունակում ենք լինել կարկանդակ ուտողներ: Մենք շարունակում ենք լինել եգիպտացորեն ուտողներ: Մենք շարունակում ենք լինել լավաշ ուտողներ, ցամաք հաց ուտողներ, որովհետև մենք այնպիսին ենք, ինչպիսին մեր ժողովուրդն է․․․ 2026թ․ ընտրություններում բոլոր կարտոֆիլ ուտողները ընտրելու են կարտոֆիլ ուտողներին, կարկանդակ ուտողները ընտրելու են կարկանդակ ուտողներին, եգիպտացորեն ուտողները՝ եգիպտացորեն ուտողներին, սուջուխ ուտողները ընտրելու են սուջուխ ուտողներին, ցամաք լավաշ ուտողները ընտրելու են ցամաք լավաշ ուտողներին, և սև իկռա ուտողները կարոտ են մնալու այդ ընտրությունների արդյունքում սև իկռային»,- տեսանյութում նշում է Փաշինյանը։

«Ակնկալում եմ, որ ընդդիմադիր պատգամավորներն արժանի պատասխան կտան Արսենին պիտակավորելու փորձ անողին»․ Արթուր Սուքոյան
6718:30
«Քննարկվել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ընթացքը և առկա մարտահրավերները»․ ՊԵԿ
6418:06
Արգենտինայի ռազմածովային և ռազմաօդային ուժերն Իրանի կողմից ճանաչվել են որպես ահաբեկչական կազմակերպություններ
14017:55
«Քաղաքականության ամենամեծ ճգնաժամը քաղաքական բարոյականության անկումն է»․ Մհեր Մելքոնյան
7817:06
«Երկու ընդդիմադիր գործիչ, երկու ողբերգական մահ»․ Մեսրոպ Եսայան
8116:48
Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը (տեսանյութ)
8616:42
«Դառնալու ենք ոչ թե ԵՄ անդամ, այլ՝ «Արևմտյան Ադրբեջան»»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
7716:36
«Ազատությունից զրկված անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է»․ Սուրեն Սուրենյանց
7516:24