Կիրակի, 22 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Դուք եք ցամաք հաց ուտողնե՞րը, ինքներդ ձեզ պարգևատրում, թագավորավայել ապրում եք»․ Ոսկան Սարգսյան

«Դուք եք ցամաք հաց ուտողնե՞րը, ինքներդ ձեզ պարգևատրում, թագավորավայել ապրում եք»․ Ոսկան Սարգսյան
121
Երեկ, 23:54

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել՝ հայտարարել է, թե իրենք 8 տարի իշխանություն են, սակայն շարունակում են մնալ կարտոֆիլ, եգիպտացորեն, կարկանդակ, լավաշ, ցամաք հաց ուտողներ, և որ ընտրությունների ժամանակ կարտոֆիլ, եգիպտացորեն, կարկանդակ, սուջուխ, ցամաք լավաշ ուտողները ընտրելու են դրանք ուտողներին, իսկ սև իկռա ուտողներն ընտրությունների արդյունքում կարոտ են մնալու սև իկռային։
Նիկոլ Փաշինյան, այդքան տարի լրագրող ու խմբագիր ես եղել, սակայն չգիտես, որ իկռան ձկնկիթն է։ Այդ դո՞ւք եք ցամաք հաց, ցամաք լավաշ ուտողները, կառավարական առանձնատներում հարկատուներիս հաշվին թագավորավայել ապրում եք, ինքներդ ձեզ պետբյուջեից պարգևատրում միլիոնավոր դրամներով։ Որ այդպես սուրբ եք, պետբյուջեի փողերն ու վերցված ավելի քան 8 միլիարդ դոլար վարկերն ո՞վ կերավ։ Դրա համա՞ր եք եռանդուն կերպով կարկանդակ, սուջուխ ու եպիտացորեն խեղդում, որ ընտրողներին հարիֆացնեք, թե դուք իրենց նման հասարակ մարդիկ եք, ցամաք հաց ուտողներ։ Պրոպագանդան չի հիմարեցնում մարդկանց, այն հենց հիմարների համար է նախատեսված»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան