«Ռուստամ Բադասյանի հայրն ինձ դատի է տվել». Նարեկ Մանթաշյան
![]() 633 Ուրբաթ, 28 օգոստոսի, 2020 թ., 14:40 «Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կհիշեք՝ արդարադատության «գուռու» Ռուստամ Բադասյանի հայրն ինձ դատի է տվել՝ իրեն կոռուպցիոներ անվանելու համար: Եվ այսպես՝ բացահայտում համար 1... Լսած կլինեք, որ մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ստանալը շատ բարդ պրոցես է, և շատերը չեն կարողանում անցնել այն: 2016-ին 25-ամյա երիտասարդ Բադասյան Ռուստամին պատկանող ընկերությունը կարողացել է ստանալ այդ լիցենզիան: Ինչպե՞ս, կհարցնեք դուք: Ասեմ... Բանն այն է, որ լիցենզավորման գործընթացի պատասխանատուն ՀՀ ոստիկանության կազմում գործող համապատասխան հանձնաժողովն է, իսկ այդ տարիներին՝ 16-17թթ., ինչպես գիտենք, Բադասյան Ռուստամի հայրը՝ Վարդան Բադասյանը, ոստիկանությունում բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել, սկզբից եղել է 6-րդ վարչության պետի տեղեկալը, իսկ հետո՝ շտաբի պետի տեղակալը: Ասեմ ավելին՝ նույն ժամանակահատվածում ոստիկանության պետի տեղակալը եղել է Ռուստամի քավորը՝ գեներալ Վարդան Եղիազարյանը: Ստացվում է, որ պահնորդական գործունեության լիցենզիան հայրիկի և քավորի թանկանոց նվերն է եղել սիրելի որդուն և սանիկին: Ընդ որում՝ ուշադրություն դարձրեք, որ Ռուստամի ընկերությունն ստացել է այդ բաղձալի լիզենցիան ուղղակի ռեկորդային ժամկետում, գրանցվելուց երեք շաբաթ հետո: Ռեկորդներ»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
