«Ո՞վ է իջնում, լսում մարդուն. ես չեմ ասում՝ թող վարչապետն իջնի». Գ. Ծառուկյան
![]() 337 Երկուշաբթի, 31 օգոստոսի, 2020 թ., 12:25 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումները շարունակվում են: Գագիկ Ծառուկյանն այս անգամ Գեղարքունիքի մարզում էր: «Ցանկացած ոլորտ պրոբլեմի առաջ ա... մարդը չգիտի՝ բանկի տոկոս փակի, երեխուն կերակրի, թե ծնողին բուժի: Մարդիկ ծայրահեղ անդունդի մեջ են: Ցանկացած պաշտոնյա պարտավոր է իր ժողովրդով հետաքրքրվի, շրջի, լսի, լուծում առաջարկի պրոբլեմին»,- ասաց նա: Ծառուկյանն անդրադարձավ նաև արտակարգ դրության ամիսներին տարբեր ոլորտների ներկայացուցիչների բողոքի ակցիաներին. «Դիմում են, ասում՝ մեր վիճակը սա ա, հարգելի՛ իշխանություն, մի քայլ կատարե՛ք, հնարավորություն տվե՛ք... ո՞վ ա իջնում, լսում, ես չեմ ասում՝ թող վարչապետն իջնի, տվյալ ոլորտի մարդը թող իջնի, որ քաղաքացին զգա՝ իրա մասին մտածող կա»: ԲՀԿ ղեկավարն անպտուղ ու անարդյունավետ որակեց կորոնավիրուսի դեմ պայքարը. «Մեկուսացող մարդուն դեղորայք, բժիշկ չեն տալիս, բոլորս էլ գիտենք՝ բուժելու համար 250-300 հազար դրամ է պետք, բայց մարդը եթե 5 ամիս չի աշխատում, ու մեր հարգելի, ասենք թե, իշխանությունն էլ 68 հազար է տվել: Հինգ ամիս ո՞նց պահի իրա գոյատևությունը»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
