Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ծեծել է Սուրիկ Խաչատրյանի նախկին վարորդի քրոջ որդուն
![]() 1144 Երկուշաբթի, 31 օգոստոսի, 2020 թ., 14:55 Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը կրկին սկանդալի կենտրոնում է: Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ նրա մասնակցությամբ հերթական վիճաբանություն-ծեծկռտուքն է տեղի ունեցել։ Նշվում էր, որ ծեծվողը Սուրիկ Խաչատրյանի նախկին վարորդի քրոջ որդին է եղել: Առուշանյանը ֆեյսբուքյան եթերում հրապարակումները կեղծիք էր որակել՝ կատարվածի մեջ մեղադրելով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին և նրա շրջապատին՝ վերջիններին անվանելով բորենիներ։ «Այս ամեն ինչը կազմակերպվում է մի մարդու կողմից, ով միշտ նույն կերպ է գործել, ուղղակի տարբերությունն այն է, որ ես այն ժամանակ համայնքի ղեկավար չեմ եղել: Այդ շրջանակի կողմից սարքվածը մատուցվում է այնպես, ինչպես իրենց պետք է: Այդ անձը Լիսկան է ու այսօր էլ շարունակում է հեռահար կազմակերպել այդ ամենը»,- ֆեյսբուքյան եթերում ասել էր Առուշանյանը: Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատը, «Հրապարակ»-ի հետ զրույցում արձագանքել էր Գորիսի քաղաքապետի հայտարարություններին. «Գողն առաջինն է գոռում՝ բռնե՛ք գողին», ապա հավելել. «Երկրորդ անգամ եմ լսում ու ժպտում, որ ինքը դեմ է եղել մեզ: Գորիսում բոլորը գիտեն՝ կար ժամանակ, որ ինքը մեզ հետ շփվում էր: Խորհուրդ կտամ, որ ընդհանրապես ինքը կողմնորոշվի՝ թե՛ կյանքում, թե՛ աշխատանքի մեջ, թե՛ քաղաքականությունում...»: Ավելի ուշ Գ. Շամշյանը տեսանյութ էր տարածել, որտեղ տեսախցիկն արձանագրել էր Առուշ Առուշանյանի մասնակցությամբ ծեծկռտուքը: Ավելին, այսօր հայտնի դարձավ, որ Գորիսի քաղաքապետի ենթադրյալ մասնակցությամբ միջադեպով հարուցվել է քրեական գործ: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
