12-15 հոգուց բաղկացած խմբավորումը ներխուժել է Ամուլսարի տարածք. «Լիդիան Արմենիա»
![]() 296 Երկուշաբթի, 31 օգոստոսի, 2020 թ., 15:35 «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել. «Ամուլսարի շրջակայքում երկամյա անիշխանության ու օրենքի բացակայության պայմաններում անպատիժ ապօրինություն իրականացնող անձանց խմբավորումն անցել է համայնքի բնակիչների հասցեին բացահայտ սպառնալիքների։ Անցած գիշերվա ընթացքում 12-15 հոգուց բաղկացած խմբավորումն ապօրինի ներխուժում է իրականացրել Ամուլսարի տարածք՝ Սարավան համայնքի կողմից՝ քարեր շպրտելով տարածքում գտնվող աշխատակից համայնքների բնակիչների ուղղությամբ։ Կից տեսանյութից ակնհայտ է, որ նման ագրեսիայի պատճառ է դարձել այն հանգամանքը, որ «Լիդիանը» ընդամենը երկու շաբաթում Ամուլսարում աշխատելու համար մոտ 500 դիմում է ստացել, հիմնականում՝ շրջակա համայնքների բնակիչներից։ Ավելին՝ ապօրինություն իրականացնողները համայնքի հարյուրավոր բնակիչներին փաստացի սպառնում են «ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅԱՄԲ»: Գիշերվա ընթացքում խմբավորումը ճամփեզրին՝ «Լիդիանի» օրինական տիրապետության տակ գտնվող տարածքում, տեղակայել է ոստիկանության կողմից տարածքից հեռացված իրենց ապօրինի վագոն-տնակը (կից՝ լուսանկարը)։ Ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքին, որ այս անգամ ևս համայնքի հանդեպ ագրեսիան, այս խմբավորումն արդարացնում է «Լիդիանի» պահնորդական ծառայության փոփոխությամբ։ Ընկերությունը կարող է փոխել սեփական պահնորդական ծառայությունն այնքան հաճախ, որքան անհրաժեշտ կհամարի։ Այսօր Ամուլսարի տարածքում արդեն աշխատում են համայնքների տասնյակ բնակիչներ (տես՝ տեսանյութը)։ Նրանց անվտանգության պաշտպանության համար «Լիդիանը» ներգրավելու է օրենքի սահմաններում բոլոր միջոցներն և այն կազմակերպություններին, որոնց նպատակահարմար կգտնի։ Իրավապահ մարմիններին կոչ ենք անում անմիջապես հետաքննել աշխատակիցների ու համայնքի բնակիչների հասցեին հնչեցրած սպառնալիքները և անհապաղ տարածքից հեռացնել ապօրինի վագոն տնակը, այլապես «Լիդիանի» պահնորդական ծառայությունը դա կանի ինքնուրույն»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
