Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Հիշեցի մի հետաքրքիր դեպք». Լյովա Եղիազարյան

«Հիշեցի մի հետաքրքիր դեպք». Լյովա Եղիազարյան
313
Չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2020 թ., 05:10

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիշեցի մի հետաքրքիր դեպք:
Տարիներ առաջ «թունդ ընդդիմադիրներ» Արտաշես Գեղամյանը և Արթուր Բաղդասարյանը եթերում բանավիճում էին: Մեկը մյուսին մեղադրում էին Սերժ հաճախորդ լինելու մեջ:
Գեղամյան. «Արթուր, ՊՆ-ում դու դուրս ես եկել Սերժի կաբինետից»: Արթուր. «Կարո՞ղ ես ապացուցել»: «Այո,-ասաց Գեղամյանը,- ես ընդունարանում սպասում էի, որ ներս մտնեմ»:
Ժամանակը ցույց տվեց, որ երկուսն էլ ճիշտ էին:
Հիմա սրանցն է:
Մի աղբյուրից սնվող խավարասերները ժամանակին բացահայտելու են միմյանց»: