«Քոչարյան-Ծառուկյան «ընկերության» վերականգնման ականատեսն ենք լինում». Ալեն Սիմոնյան
![]() 487 Երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2020 թ., 16:25 «Երկրորդ և երրորդ նախագահների ակտիվացումը կապ ունի իրենց դեմ հարուցված քրեական գործերի հետ և ոչ մի այլ բանի հետ կապ չունի»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Հարցին, թե ԱԺ փոխխոսնակը, ինչպես շատերը, նույնպե՞ս այն կարծիքին է, որ ԲՀԿ-ն պատկանում է Ռոբերտ Քոչարյանին, Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Ես չեմ բացառում որևիցե բան, որովհետև գիտեմ, որ երկուստեք ամեն ինչի պատրաստ են: Չեմ բացառում, որ ինչ-որ փուլում նրանք առանձին են գործել, բայց իմ փորձառությունը հուշում է, որ մենք ականատես ենք լինում Քոչարյան և Ծառուկյանի «ընկերության» վերականգնմանը և կոորդինատների առումով նույնականացմանը: Հարցին, թե ի՞նչ բացատրություն կարող է տալ նրան, որ Մարտի 1-ի գործով բուն դատավարությունը չի ընթանում, ԱԺ փոխխոսնակը պատասխանել է. «Ամեն ինչ արվում է, որ ժամանակ շահվի և այդ ժամանակահատվածում հնարավոր լինի դրսից տղա բերել, իշխանության վարկանիշը փորձել իջեցնել, որ իշխանությունը թույլ լինի և իրենք կարողանան ինչ-որ սակարկությունների գնալ: Ինչ-որ մարտավարություն է, ըստ իս, ընտրված, որ հաջողությամբ չի ավարտվելու, որովհետև վարկանիշի հետ կապված իրենք, իրոք, խնդիր ունեն, որովհետև այն մարտավարությունը, որ իրենք որդեգրել են, չի աշխատում»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
