Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Էդուարդ Աղաջանյանը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել լրատվամիջոցների հասցեին». «Մեդիա պաշտպան»

«Էդուարդ Աղաջանյանը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել լրատվամիջոցների հասցեին». «Մեդիա պաշտպան»
211
Երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2020 թ., 21:00

«Մեդիա պաշտպանը» հայտարարություն է տարածել. «Էդուարդ Աղաջանյանը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել լրատվամիջոցների հասցեին

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն անթույլատրելի արտահայտություններ է հնչեցրել լրատվականների հասցեին։
Էդուարդ Աղաջանյանի վիրավորական արտահայտություններն՝ ուղղված լրատվակամիջոցներին, անընդունելի են։ Ազատ մամուլի հետ նման ձևով խոսելը վայել չէ բարձրաստիճան պաշտոնյային։
Աշխատակազմի ղեկավարը Կառավարությավ թիվ 1 առանձնատան վերանորոգման ծախսերի հետ կապված լրատվական հրապարակումները համարել է ստահոդ, բայց իր տարածմած հերքման մեջ Էդուրադ Աղաջանյանն ինքը, որևէ հակափաստարկ և թիվ չի ներկայացրել։
Էդուարդ Աղաջանյանը որպես սուտ լուր է ներկայացրել այն հրապարակումը, որի համաձայն՝ կապալառու ընկերության ընտրության մեջ ակտիվ մասնակցություն է ունեցել ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ Էդուարդ Աղաջանյանն այս դեպքում ևս որևէ հիմնավորում չի ներկայացրել։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Էդուարդ Աղաջանյանին հարգել իր իսկ զբաղեցրած դիրքը և, լրատվականների գրառումները հերքելիս, չանցնել բարեկրթության սահմանը։