«ՀՀ քաղաքացիների՝ ՌԴ մուտքի արգելքի վերաբերյալ հստակ ժամկետներ չկան». Աննա Նաղդալյան
![]() 307 Չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2020 թ., 12:55 ՀՀ ԱԳՆ խոսնակը, անդրադառնալով ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների խնդրին, հղում կատարեց Ռուսաստանի կառավարության մարտի 16-ի կարգադրությանը, որով սահմանվում են օտարերկրյա քաղաքացիների այն կատեգորիաները, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարի սահմանափակումների շրջանակում կարող են այցելել ՌԴ: Նրանք են, ի թիվս ՌԴ քաղաքացիների, ՌԴ քաղաքացիների ընտանիքի անդամները, խնամակալները և հոգաբարձուները՝ վավեր անձը հաստատող փաստաթղթերի և հարազատության աստիճանը վկայող փաստաթղթի ներկայացման դեպքում, բուժման նպատակով ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիները՝ կրկին անձը հաստատող փաստաթղթի և Ռուսաստանի բուժհիմնարկի կողմից համապատասխան հրավերի առկայության դեպքում, ինչպես նաև Ռուսաստանում մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները: Աննա Նաղդալյանը շեշտեց, որ ՀՀ կառավարությունը շարունակում է աշխատանքեր տանել ռուսաստանյան կողմի հետ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր ավիափոխադրումները վերականգնելու շուրջ, ցավոք, ՀՀ քաղաքացիների ՌԴ մուտքի արգելքի վերաբերյալ հստակ ժամկետներ չկան: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
