«Ադրբեջանը փորձում է ետ վերցնել իր երկու մարդասպաններին, ովքեր պատիժը կրում են Արցախում». Ա. Նաղդալյան
![]() 327 Չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2020 թ., 13:25 ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, ի պատասխան Գուրգեն Ալավերդյանի վերաբերյալ հարցին, թե արդյոք դիտարկվո՞ւմ է ռազմագերիների՝ «բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու հնարավորությունը, ասաց. «Հայաստանում ռազմագերիներ չկան: Ադրբեջանում մտացածին մեղադրանքներ են առաջադրվում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացիների նկատմամբ, որոնք դեռևս չպարզված հանգամանքերում հայտնվել են Ադրբեջանի իրավասության ներքո: Հայաստանի քաղաքացիներն Ադրբեջանում որևէ հանցագործություն չեն իրականացրել և նրանց նկատմամբ շինծու գործերի հարուցումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»: Նաղդալյանը նշեց, որ միայն այս տարվա ընթացքում Հայաստանի իրավասության ներքո են հայտնվել Ադրբեջանի երկու քաղաքացի և, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը իր տարածքում հայտնված Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացնում, չի դարձնում նրանց ռազմագերի և լիարժեքորեն հարգում է նրանց իրավունքներն ու արժանապատվությունը: «Ադրբեջանը փորձում է ետ վերցնել իր երկու մարդասպաններին, ովքեր իրենց պատիժը կրում են Արցախում՝ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանի սպանության համար»,- նշեց Նաղդալյանը: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
