«Ուզում եմ հուշել, որ ձեր թշնամին մենք չենք». Նինա Կարապետյանց
![]() 277 Չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2020 թ., 16:00 «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը «Նոյյան Տապան»-ի եթերում անդրադառնալով դատական համակարգի բացթողումներին, նշել է, որ հեղափոխությունից հետո այնտեղ ոչինչ չի փոխվել. «Այս համակարգն ինչ-որ մի պահի դուրս է գալու նոր իշխանությունների դեմ: Ես երկու տարի շարունակ ասում եմ, որ հեղափոխության տապալումը լինելու է արդարադատություն իրականացնող մարմինների ձեռամբ: Էն մարմինները, որ պետք է թևութիկունք լինեին հեղափոխությանը, տապալելու են քեզ, որովհետև նրանք հանցավոր կերպով կազմակերպված են, և տեսեք՝ ոնց են հանցավոր խմբի նման ամեն գնով տապալում այս իշխանություններին»,- կարծիք է հայտնել իրավապաշտպանը: Հարցին՝ իրավապաշտպաններն այսօր պաշտպանվա՞ծ են, թե՞ իրենք էլ ունեն պաշտպանության կարիք, Ն. Կարապետյանցը պատասխանել է. «Անկեղծ ասած, հեղափոխությունից հետո ենթադրվում էր, որ ինչ-որ մի պահի իրավապաշտպանների կարիք առհասարակ չի լինելու, և մենք ստիպված ենք լինելու այլ ոլորտ ընտրել և այնտեղ տեղափոխվել: Ցավոք սրտի, այսօր իրավապաշտպաններն այնքան անպաշտպան են, ինչպես որ եղել են բոլոր ժամանակներում»: Այնուհետև, դառնալով գործող իշխանություններին, Նինա Կարապետյանցն ասաց. «Ես, պարզապես, ուզում եմ հուշել, որ ձեր թշնամին մենք չենք, և ձեր կողքին կանգնած են լինելու այն մի փոքր խումբ իրավապաշտպանները, որոնք միշտ կանգնած են եղել տուժող կողմի կողքին՝ անկախ հետևանքներից»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
