«ՀՀ վարչապետի հետ չենք քննարկել». Արցախի նախագահ
![]() 428 Չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2020 թ., 16:25 «Դուք հրաժարվել էիք պաշտոնապես հանդիպել Արթուր Վանեցյանի հետ՝ չնայած մամուլը գրեց, որ ոչ պաշտոնական հանդիպում, այնուամենայնիվ, ունեցել եք: Ձեր մամուլի խոսնակն ընդգծել էր, որ Ձեզ համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը»,- դիմելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ ասուլիսի ժամանակ հարց հնչեցրին լրագրողները: «Ըստ էության, ցանկացած հարց՝ այդ թվում պաշտոնական հանդիումները, համաձայնեցվո՞ւմ են ՀՀ վարչապետի հետ»,- շարունակեց լրագրողը: Արայիկ Հարությունյանն ասաց, որ պաշտոնապես չի հանդիպել Վանեցյանի հետ. «Եկեք չկարևորենք՝ որևէ գործչի հանդիպել ենք, չենք հանդիպել, ինչ ենք խոսել, չենք խոսել: Հաստատ ՀՀ վարչապետի հետ չենք քննարկել, այսինքն՝ մենք խոսում ենք բանակի, սպառազինության, տնտեսական և այլ ծրագրերի մասին. ներքաղաքական թեմաներ չենք քննարկում: Իհարկե, կարող է մեկ-մեկ հարցնենք՝ ինչ կա-չկա երկրում, բայց դա չի նշանակում, որ այդ մանրուքների մասին պետք է խոսենք: Չհանդիպելը որևէ կապ չունի՝ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք, չենք քննարկել... Պաշտոնապես չենք հանդիպել, բավարարվեք այդքանով»,- հայտարարեց Արցախի նախագահը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
