«Անկախ Բելառուսի հռչակումը՝ կարմիր-սպիտակ ազգային դրոշի ներքո. 1918թ.». Ռուբեն Շուխյան
![]() 260 Հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2020 թ., 02:05 Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է. «Արխիվային լուսանկար. անկախ Բելառուսի հռչակումը՝ կարմիր-սպիտակ ազգային դրոշի ներքո, Մինսկ, 1918, մարտ: Որքան էլ որ անսպասելի հնչի՝ մի կողմից Լուկաշենկոն, իր 26-ամյա ռուսամետ բռնապետությամբ, մյուս կողմից էլ Պուտինը՝ Բելառուսն անեքսիայի ենթարկելու իր կոշտ մեծապետական քայլերով՝ անխուսափելի կերպով բելառուսների մոտ ազգային-ազատագրական պայքարի իսկական զարթոնք են հրահրելու: Ազգային պետություն հնարավոր է կառուցել միայն ապագաղութացված գործընթաց սկսելու դեպքում՝ ահա այն գլխավոր գաղափարը, որը թերևս ի վերջո հասկանալու են բելառուսները: Ընդհանրապես, Սովետական Ռուսաստանի, հետո նաև ԽՍՀՄ-ի պատմությունն ամբողջությամբ խեղաթյուրված է: Իրականությունն այն է, որ 1918-ի մարտին հռչակվել է Բելառուսի անկախ դեմոկրատական հանրապետությունը, սակայն նույն թվականի դեկտեմբերին բոլշևիկյան Ռուսաստանը ռազմակալեց Բելառուսը: Լեհաստանի ազգային հերոս մարշալ Պիլսուդսկին երկու անգամ՝ 1919-ին և 1920-ին ազատագրեց Մինսկը և նրա հարակից մարզերը բոլշևիկյան օկուպացումից: Նա ամեն գնով փորձում էր վերականգնել և ամրապնդել 1918-ին հռչակված անկախ Բելառուսը, որը պետք է բուֆեր հանդիսանար Լեհաստանի և Ռուսաստանի միջև: Սակայն 1921-ի մարտի 18-ին Պիլսուդսկին ռուս բոլշևիկների հետ ստորագրեց Ռիգայի պայմանագիրը, որով Մինսկն ու նրա հարակից մարզերն անցնում էր Ռուսաստանին: Լեհերի համար այդ պայմանագիրը շատ շահեկան էր՝ բացի Լեհաստանի տարածքների ընդլայնումից, Ռուսաստանն ընդունեց և պարտավորվեց 1772-ից սկսած՝ ցարական Ռուսաստանի կողմից Լեհաստանի օկուպացիայից ի վեր վերադարձնել բոլոր ցարիզմի ժամանակ թալանված մշակութային ու գիտական արժեքները, ինչպես նաև խոշոր ռեպարացիաներ վճարել»: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
7307:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
170Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
207Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
165Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
366Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
311Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
366Երեկ, 20:52
