«Այս վտանգավոր թեզին չեն ընդդիմանում Արցախի իշխանությունները». Էդուարդ Շարմազանով
![]() 395 Չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2020 թ., 21:30 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախյան հիմնահարցի անկյունաքարն ինքնորոշման իրավունքի իրացումն է և ոչ թե անվտանգությունը: Տևական ժամանակ է՝ Հայաստանի նոր իշխանությունները շրջանառության մեջ են դրել մի թեզ, ըստ որի՝ Արցախի հիմնախնդրի անկյունաքարը ոչ թե ինքնորոշման իրավունքի իրացումն է, այլ՝ անվտանգության ապահովումը: Այս վտանգավոր թեզին կարծես թե չեն ընդդիմանում նույնիսկ Արցախի իշխանությունները: Ինչո՞ ւ է այս թեզը վիճելի և վտանգավոր, փորձեմ ներկայացնել ստորև: Այսպես, Արցախի ժողովրդի պայքարը պայքար է ինքնորոշման, այսինքն՝ անկախ ապրելու համար է: Այն ամենևին տարածքային վեճ չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Անվտանգության ապահովումը, իհարկե, կարևոր է, բայց հարցի անկյունաքարը չէ: Մի պահ պատկերացնենք, թե միջազգային հանրությունը տալիս է արցախահայության անվտանգության կայուն և երկրատև իրավական երաշխիքներ Ադրբեջանի կազմում, ի՞նչ է այս իշխանությունները համաձա՞յն են նման սցենարի հետ: Մի առիթով ասել եմ, որ 1993-ին չեխերն ու սլովակները միմյանց անվտանգությանը չէին սպառնում, բայց օգտվելով ինքնորոշման իրավունքից, հռչակեցին երկու առանձին անկախ պետություններ՝ Չեխիա և Սլովակիա: Հետևաբար, ակնհայտ է, որ Արցախի հարցի անկյունաքարն ինքնորոշման իրավունքի իրացումն է: Եվ ուրեմն՝ Արցախի անկախության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
