Կառավարությունը հաստատեց «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» նախագիծը
![]() 317 Հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2020 թ., 12:00 Կառավարությունը հաստատեց «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» որոշման նախագիծը, որը չզեկուցվող հարցերի շարքում էր: Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարվում են պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների՝ 1) ռազմական ունակությունների կատարելագործման, 2) մասնագիտական վերապատրաստման, 3) մասնագիտական պատրաստման, 4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով: Վարժական հավաքներին ներգրավվել ընդհանուր թվով 786 քաղաքացու, որոնցից 524-ը՝ շարքային կազմի, 82-ը՝ ենթասպայական կազմի, 180-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ: Սահմանել, որ վարժական հավաքներին ներգրավվում են. 1) մոտոհրաձգային մասնագիտություններով՝ 36 պահեստազորային՝ 2020 թվականի սեպտեմբերի 15-24-ը ներառյալ, 18 պահեստազորային՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-10-ը ներառյալ, 18 պահեստազորային՝ 2020 թվականի հոկտեմբերի 6-5-ը ներառյալ, 18 պահեստազորային՝ 2020 թվականի հոկտեմբերի 20-29-ը ներառյալ, 21 պահեստազորային՝ 2020 թվականի նոյեմբերի 16-25-ը ներառյալ, 2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով՝ 31 պահեստազորային՝ 2020 թվականի հոկտեմբերի 19-28-ը ներառյալ, 132 պահեստազորային՝ 2020 թվականի նոյեմբերի 3-12-ը ներառյալ, 145 պահեստազորային՝ 2020 թվականի նոյեմբերի 9-18-ը ներառյալ, 3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով՝ 5 պահեստազորային՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-21-ը ներառյալ, 8 պահեստազորային՝ 2020 թվականի նոյեմբերի 23-29-ը ներառյալ, 4) կապի մասնագիտություններով՝ 71 պահեստազորային՝ 2020 թվականի նոյեմբերի 20-29-ը ներառյալ, 5) հետախուզական մասնագիտություններով՝ 6 պահեստազորային՝ 2020 թվականի սեպտեմբերի 15-24-ը ներառյալ, 14 պահեստազորային՝ 2020 թվականի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 4-ը ներառյալ, 57 պահեստազորային՝ 2020 թվականի հոկտեմբերի 20-29-ը ներառյալ, 72 պահեստազորային՝ 2020 թվականի նոյեմբերի 17-26-ը ներառյալ, 6) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով՝ 14 պահեստազորային՝ 2020 թվականի սեպտեմբերի 23-29-ը ներառյալ, 7) ինժեներական մասնագիտություններով՝ 24 պահեստազորային՝ 2020 թվականի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ, 8) տեխնիկական մասնագիտություններով՝ 27 պահեստազորային՝ 2020 թվականի սեպտեմբերի 22-28-ը ներառյալ, 40 պահեստազորային՝ 2020 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը ներառյալ, 9) թիկունքային մասնագիտություններով՝ 22 պահեստազորային՝ 2020 թվականի հոկտեմբերի 5-11-ը ներառյալ ներառյալ, 10) տեղագրական մասնագիտություններով՝ 7 պահեստազորային՝ 2020 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ը ներառյալ: |

«Ավտոյի մեջ ծեծում են ցուցարարին, նայե՛ք». քաղաքացի (տեսանյութ)
3012:11
Կարմիր բերետավորը հարվածեց մեծահասակ կնոջը (տեսանյութ)
5612:06
«Շիշ շպրտեցին ոստիկանների վրա». Գ. Ազիզյան
8311:42
«Ինքը ձեր նման լրագրող էր, եկավ, դարձավ վարչապետ». քաղաքացի
9211:30
«Մի մասը մեզ հետ կգա ՔԿ, մյուսները կմնան Հրապարակում». Սաղաթելյան
10611:24
Կառավարության անդամները դուրս եկան շենքից
13911:12
Անդրանիկ Թևանյանին տեղափոխում են ՔԿ
13411:00
Ոստիկանությունը զգուշացրեց՝ հատուկ միջոցներ կկիրառի. իրավիճակը լարվեց (տեսանյութ)
14510:54
