«Դատելով Ծռերին՝ վրեժխնդիր են լինում Նեմեսիս գործողություն իրականացրած ազգից». Մուշեղ Շուշանյան
![]() 274 Հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2020 թ., 23:10 Փաստաբան Մուշեղ Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1914-1922 թվականների ցեղասպանության հետևանքով ունեցանք 1,5-2 միլիոն զոհ, կորցրեցինք մեր Հայրենիքի մեծ մասը։ 1991-ից ի վեր Հայաստանում բնակվող հայերը պակասել են առնվազն 1,5 միլիոնով և այդ ժամանակվանից կառավարող գաղութային ադմինիստրացիաները մեր իսպառ հայրենազրկման սպառնալիք են։ 100 տարի առաջվա ցեղասպանության կազմակերպիչների մի մասը ֆիզիկապես ոչնչացվեց, ինչը ազգային արժանապատվության վերականգնման և պատմական հեռանկարում կորսված Հայրենիքի վերականգնման կարևոր ակտ էր։ Իր հետևանքներով միայն 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության հետ համեմատելի վերջին 30 տարում իրականացված սպիտակ ցեղասպանության հեղինակներն ոչ միայն պատժված չեն, այլև շարունակում են ծաղր ու ծանակի ենթարկել հայերին, անթաքույց սպառնալով վերջնական ոչնչացմամբ/հայրենազրկմամբ։ Այսօր դատելով Ծռերին՝ նրանք իրենց հոգևոր հայրերի՝ երիտթուրքերի և բոլշևիկների անունից վրեժխնդիր են լինում Նեմեսիս գործողություն իրականացրած ազգից։ Հասարակական համերաշխություն հաստատելու գաղափարը և դրան միտված կոչերը գուցեև գեղեցիկ են հնչում, բայց մեզ մոլորեցնելու նպատակ ունեցող կեղծիք են։ Վերջին 30 տարում կազմակերպված բռնագաղթի, ազգային և պետական շահերի դավաճանության համար պատասխանատուները պիտի հատուցեն իրենց ազատությամբ (իսկ եթե ոչ ազատությամբ, ուրեմն՝ կյանքով), որպեսզի վերականգնվի արդարությունը։ Միայն արդարության վերականգնմամբ հնարավոր կլինի հաստատել իրական հասարակական համերաշխություն և գնալ առաջ»։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
