Էդգար Մալաքյանը մեկ ամսով կկալանավորվի
![]() 312 Հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2020 թ., 19:20 Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել մեկ ամսով կալանավորել ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանին, իսկ նրա եղբոր՝ ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու համար դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Դեռևս պարզ չէ, թե երբ կհրապարակվի որոշումը: Հիշեցնենք՝ Մալաքյան եղբայրները ձերբակալվել են օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը, երբ Կասկադում նրանց ու ոստիկանների միջև վիճաբանություն էր տեղի ունեցել: Ըստ պաշտոնական տվյալների՝ եղբայրները, խախտելով հասարակական կարգը, բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, բռնություն են գործադրել քննիչների նկատմամբ, նրանցից մեկը քաշել և պոկել է ոստիկանության ծառայողներից մեկի ուսադիրը, մյուսը՝ բռունցքով հարվածել ոստիկանության ծառայողներից մեկի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել է տուժող: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
