«Կիսագրագետներն ավելի վտանգավոր են, քան անգրագետները». Արա Պապյան
![]() 489 Ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2020 թ., 12:40 «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ արաջ բախվեցի մի երևույթի, որը, ինչպես նաև նախկինում եմ ասել, ապացուցում է այն պնդումը, որ կիսագրագետներն ավելի վտանգավոր են, քան անգրագետները: Իմ շատ գրագետ, ազնիվ, արցախաբնակ ընկերներից մեկը նյութ է հրապարակել ֆեյսբուքում: Որպես հայերենի փայլուն մասնագետ՝ նա, ըստ իր համազումների, նյութը գրել է դասական ուղղագրությամբ: Մի տիկին, ինչպես հաճախ է պատահում, չկարողանալով հակադարձել փաստերին, անցել է անձնական գնահատականների և գրել է. «Եթե մեկն այսքան սխալներով է գրում, ապա գրածն ինչ պիտի լինի»: Սա բացառիկ ակնառու օրինակ է, երբ մի քիչ գրագետ անձն սկսում է դատողություններ անել: Նա այնքան գիտելիք ունի, որ իրեն գրագետ համարի և թերևս «ճիշտ» ուղղագրություն իմանա: Բայց միևնույն ժամանակ չունի այնքան գիտելիք, որ հասկանա՝ կա մեսրոպեան ուղղագրութիւն: Ըստ էության՝ բուն հայերեն ուղղագրություն և դա սխալ չէ, այլ բնիկ ուղղագրությանը հարազատ մնալու համոզում: Սա այն տեսակն է, որ գիտի Սևրի պայմանագիրը չի վավերացվել: Բայց չունի այնքան գիտելիք, որ հասկանա՝ այն առանց վավերացման էլ, մի շարք հանգամանաքների պատճառով, ամրագրում է հայոց հողային իրավունքները և Միջին Արևելքի ներկայիս քաղքական իրավիճակը: Սա այն տեսակն է, որ գիտի Ռուսաստանը մեզ օգնել է: Բայց միևնույն է չգիտի՝ ինչքան է խանգարել: Սա այն տեսակն, որ գիտի՝ անկախությունը լավ բան է: Բայց չգիտի, որ Արցախի պարագային դա կործանում է: Ու լիքը նման բաներ: Կյանքը շատ հետաքրքիր բան է, հատկապես կիսագրագետների համար: Եվ ինչպես ասում է Աստվածաշունչը՝ երնեկ հոգով աղքատներին»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
