«Այս կանխատեսումս կիրականանա 2-3 ամսվա մեջ». Տիգրան Աթանեսյան
![]() 348 Ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2020 թ., 15:15 Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռևս ապրիլ ամսին հրապարակավ ասել եմ, որ արտակարգ դրությունը հայտարարվել է օրենքի խախտմամբ, իսկ համաճարակի դեմ հնարավոր է պայքարել այլ օրենքներով նախատեսված մեխանիզմներով: Սեպտեմբերի սկզբին իշխանությունն «ստիպված» համաձայնվել է և համաճարակի դեմ «պայքարի» իմիտացիան որոշել շարունակել իմ նշած օրենքներով, իհարկե, ինչ-որ փոփոխություններով: Փորձեմ շարունակել իմ «մարգարեական» գործունեությունը: Չհարգելի՛ իմ «ազգընտիր» իշխանություն, Ձեր էությունը դա դատարկախոսությունն է, գաղափարական և գործնական սնանկությունը, իսկ իրականում՝ տարրական ընչաքաղցությունը, համեմված պոպուլիզմով: Դուք մեղավոր չեք, դուք պարզապես այդպիսինն եք: Բայց որպես շնչող էակ՝ պետք է ունենաք ինքնապահպանման բնազդ: Հենց միայն այդ բնազդից ելնելով, այլ ոչ թե հայրենասիրական կամ խղճի թելադրանքով, ճիշտ կլինի, որ հրաժարական տաք, իշխանությունը հանգիստ փոխանցեք անցումային կառավարությանը՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Կրկին նշեմ, դա արեք ոչ թե երկիրը և հանրությանը ձեր մոլախոտային աղանդից ազատելու համար, այս գաղափարը ձեզ հասու չէ, այլ զուտ ինքնապահպանման բնազդից ելնելով: Իմ կարծիքով, այս կանխատեսումս կիրականանա 2-3 ամսվա մեջ...»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
