«Բացասական պրոցեսները խորանում են». Ստեփան Դանիելյան
![]() 311 Ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2020 թ., 16:45 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարության հիմնական գործառույթը որոշումներ կայացնելն է, ինչի համար մենք վճարում ենք աշխատավարձ, իսկ իրենք՝ պարգևավճարներ՝ բյուջեի հաշվին: Երբ կառավարությունն ունակ չէ որոշումներ ընդունել, բացասական պրոցեսները խորանում են ու վերածվում են մի բարդ հանգույցի: Օրինակ՝ Ամուլսարի հարցում որոշման ընդունման անկարողության պատճառով բոլոր կողմերը մեծ ռեսուրսներ են վատնվում: Հարյուրավոր բնապահպաններ իրենց ժամանակն անցկացնում են Ամուլսարի բնագծերը պաշտպանելով, ոստիկանությունն իր ռեսուրսներն է ծախսում բյուջեի հաշվին՝ պատնեշի դեր կատարելով «Լիդիան»-ի ու բնապահպանների միջև, տարածաշրջանի մարդիկ չգիտեն՝ իրենց ապագան ոնց կառուցեն՝ հանգստյան գոտու բիզնես զարգացնեն, թե մասնագիտանան որպես հանքափորներ, գյուղացիները չգիտեն՝ ներդրումներ անեն ֆերմերային ոլորտում, թե այլ տեղ իրենց ճակատագիրը որոնեն: «Լիդիան»-ը նույնպես չգիտի՝ պատրաստվի արբիտրաժ դիմել, թե հույսեր պահի ու այսպես անվերջ: Բոլորը ծախսում են ռեսուրսներ, ունեն անորոշ ապագա ու այդ ամենը նրա համար, որ մի պոպուլիստ իր ռեյտինգի թվերն է հաշվում ու որոշում կայացնելու համարձակություն չունի»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
