«Չէի պատկերացնում, որ Ծառուկյանի հայտարարությունն էսպիսի պանիկա կառաջացնի». Ն. Զոհրաբյան
![]() 335 Շաբաթ, 05 սեպտեմբերի, 2020 թ., 14:40 ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անկեղծ ասած, չէի պատկերացնում, որ Ծառուկյանի հայտարարությունը՝ հայկականության պահպանման, կրթական համակարգի դեֆորմացիաների ու հայկականությունը չկորցնելու խնդիրներով հանրահավաք հրավիրելու էսպիսի մի պանիկա կառաջացնի։ Անշառ մի հանրահավաքի դեմ պայքարելու համար առաջնագիծ է բերվել ողջ ռազմական արսենալը՝ ՊՈԱԿ-ն իր դեգենեռատ ֆեյքերով, խրամատների ֆեյք սուտենյորները մի քանի օրում մեծացրեցին իրենց ֆեյք ռազմաբազան ու մարտական դիրքեր հանվեցին ֆեյք մորքուրների, հորքուրների, բաջանաղների ու քեռակինների սմեռչերն ու իսկանդերները, ովքեր մի աննախադեպ գրոհ են սկել վիրտուալ տիրույթում։ Անկղծ, զարմանալի է։ Էդ որ էդքան ինքնավստահ եք ու օրը 24 ժամ մանտրայի նման կրկնում եք, որ սաղ, ալամ, համայն, ամբողջ ժողովուրդը, սաղ, ալամ, համայն Սփյուռքն ու Արցախն էլ հետը ձեզ հետ է, ողջ Հայաստանն ու Սփյուռքը, Արցախն էլ հետը ձեր ֆան կլուբի անդամներ են, էդ ինչի՞ էք մի անշառ հանրահավաքի ուրվականից էդպես սփրթնել։ Թե՞ էլ էդքան վստահ չեք, որ սաղ, ալամ, համայն Հայաստանն ու Սփյուռքը, Արցախն էլ հետը ձեզ հետ են ու ձեր ֆան կլուբում մշտական աբոնեմենտ ունեն։ Ի վերջո, ցանկացած քաղաքական ուժ լեգիտիմ իրավունք ունի համաձայն չլինելու ձեր այս կամ այն որոշման ու օրակարգի հետ և դրա դեմ այս կամ այն ձևով արտահայտելու իր բողոքը։ Հիմա համաձայն չենք, չենք ընդունում հայկականության դեմ էս ձեր սրբազան պայքարն ու ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու Իրավունքների եվրոպական կոնվենցիայի տառին և ոգուն համապատասխան, իրավունք ունենք մեր անհամաձայնությունը լեգիտիմ կերպով հայտնելու։ Հիմա որպես պատգամավոր վստահ ասում եմ, եթե կգնտեք գոնե մեկ քաղաքացի, ով կասի, որ հանրահավաքին մասնակցելու համար իրեն գումար են առաջարկել, գումար են խոստացել, կամ՝ մի տուփ շոկոլադ են խոստացել, հանգիստ կարող եք էն քրեական գործերին, որ մեզանից շատերի վրա նկարում եք, ի դեպ, փինաչու պես եք նկարում՝ հեռախոսային գաղտնալսումներից կտորներ կտրտելով, մոնտաժելով, մարդկանց համոզելով, որ մեր դեմ ցուցմունք տան, մի քրեական հոդված էլ էդ թեմայով կավելացնեք։ Իսկ հանրահավաքը կայանալու է։ Հ.Գ. Բնականաբար, այս գրառմանս ի արձագանք շաբաթ օրով ֆեյքերին կտրելու են հանգստյան սիեստայից, որ միացնեն հայհոյանքի ու անեծքի ռեժիմը։ |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
11912:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
15511:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20010:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12009:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11709:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
409Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
393Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
378Երեկ, 15:52
