Հայաստանը պատվաստանյութի ձեռքբերման հայտ չի ներկայացրել․ ԱՆ-ն ու Ալեն Սիմոնյանը հակասում են միմյանց. FIP

«Փաստերի ստուգման հարթակ»-ը հոդված է հրապարակել՝ «Հայաստանը պատվաստանյութի ձեռքբերման հայտ չի ներկայացրել․ ԱՆ-ն ու Ալեն Սիմոնյանը հակասում են միմյանց թեմայով». «Սեպտեմբերի 4-ին Ազգային ժողովի դիմաց Ռուսաստան մեկնել ցանկացող և բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, խոսելով երկրում վարակի տարածման և դրա կանխարգելման միջոցառումների մասին, հայտարարեց, որ Հայաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համար արդեն իսկ հայտ է ներկայացրել։ «4 կազմակերպություն կա էսօր, որ վակցինայով զբաղվում ա ու ամենամոտն են կանգնած վակցինան հայտնաբերելուն, մենք իրենց բոլորի մոտ հերթագրված ենք»։
Երկու օր առաջ՝ սեպտեմբերի 2-ին, 168․am-ի հետ զրույցում Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել էր, որ որևէ երկրից պատվաստանյութ ձեռք բերելու համար այս պահին գործընթաց չի ծավալվում։
«Փաստերի ստուգման հարթակը» կրկին կապ հաստատեց ԱՆ մամուլի խոսնակի հետ՝ լրացուցիչ անգամ ճշտելու՝ արդյո՞ք որևէ գործընթաց սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ձեռքբերման ուղղությամբ։ Ի պատասխան՝ Ալինա Նիկողոսյանը վերահաստատեց մի քանի օր առաջ իր կողմից արված պնդումը։ «Այս պահին մենք դիտարկում ենք բոլոր այն շուկաները, որտեղ վակցինան արտադրում են կամ դեռևս գտնվում է փորձարկումների փուլում։ Դեռևս վերջնական դիրքորոշում չունենք, սակայն հետևում ենք իրավիճակին։ Մենք հետաքրքրություն ունենք բոլոր այն երկրների հետ, որոնք արտադրում են, բայց նախարարությունը դեռևս գնելու հայտ չի ներկայացրել»,- հայտնեց ԱՆ խոսնակը։
Այսպիսով ստացվում է, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը «հերթագրված է» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծմամբ զբաղվող 4 կազմակերպությունների մոտ պատվաստանյութ ձեռք բերելու համար, հակասում է Առողջապահության նախարարության հայտարարություններին»։

Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
137Երեկ, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
26421.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
33020.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
42220.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
113519.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
48318.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
44818.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
90415.08.2026, 11:24