«Փաշինյանն իր ղեկավար Սերժիկ Սարգսյանին փրկելու համար անդադար ստում է». Վահագն Ավագյան
![]() 279 Կիրակի, 06 սեպտեմբերի, 2020 թ., 11:45 «Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու տարի առաջ անհավանական թվացող եզրակացությունը այսօր անհերքելի փաստ է․ Ռուսաստանի կողմից Հայաստանում նշանակման ուղարկված կառավարիչ Կարեն Կարապետյանը, որի կենսագրության մեջ հակահայկական գործունեության բազմաթիվ դրվագներ են առկա, ավելի բարոյական և ավելի հայ է, քան՝ Նիկոլ Փաշինյանը ու իր ապիկար նազիր-վեզիրները․ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում ԱԺ ամբիոնից հնչեցրել է, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ վառելիքի, զենքի, զինամթերքի, սննդի և այլ կարևոր մթերքների դեֆիցիտ է եղել, մեծածավալ գողություններ են եղել բանակում, ըստ էության, կազմակերպված բարձրագույն հրամանատարական կազմի կողմից, իսկ Նիկոլ Փաշինյանի կոծկիչ հանձնաժողովը ամեն օր բոլոր եթերներից հերքում է այդ իրողությունները։ Բոլորս էլ ծառայած ծանոթներ ունենք և հաստատ գիտենք բանակում թալանի մասին։ Մենք հաստատ գիտենք, որ Կարեն Կարապետյանը ճշմարտությունն է ասում, իսկ Նիկոլ Փաշինյանն իր փաստացի ղեկավար Սերժիկ Սարգսյանին փրկելու համար ստում է, ստում է ու անդադար ստում։ Հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրիկը՝ տիկին Համեստը, ինչպես և բոլոր ողջախոհ հայերը գիտեն ու պնդում են, որ Ապրիլյանը պայմանավորված պատերազմ էր և առաջիկայում հրապարակվելիք հանձնաժողովի եզրակացությունը պետք է դառնա Նիկոլ Փաշինյանի ստի իշխանության վերջի սկիզբը։ Երկու տարի առաջ անհավատալի թվացողը այսօր փաստ է՝ Կրեմլի դրածո Կարեն Կարապետյանը առավել բարոյական և հայամետ գործիչ է, քան՝ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը մեր ազգային խայտառակության գագաթնակետն է՝ Լևոնի, Ռոբերտի ու Սերժիկի «արժանի» հետնորդը»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
