«Քաղաքացուն քարշ տալով ծեծել են». Բունիաթյանը՝ գիշերվա միջադեպի մասին
![]() 340 Երկուշաբթի, 07 սեպտեմբերի, 2020 թ., 11:30 Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ներկայացրել է Ամուլսարի տարածքում երեկ տեղի ունեցած միջադեպից մանրամասներ: Հիշեցնենք՝ գիշերը Բունիաթյանը հայտնել էր, որ «Լիդիան Արմենիա»-ի նոր պահնորդական ծառայությունը հարձակվել և ծեծել է տարածքում հերթապահող Ամուլսարի պահապաններին, ինչպես նաև՝ երկու ոստիկանների: «Երեկ քաղաքացիներից ինչ-որ մեկի հետ պահնորդները երկխոսություն են ունեցել, որը վերածվել ա վիճաբանության ու էս մարդիկ դուրս են եկել էն տարածքից, որը իրենց հատկացված ա: Դուրս են եկել մայրուղու վրա ու քաղաքացուն ուղղակի քարշ տալով դեպի «Լիդիան»-ին պատկանող տարածք, դաժան ծեծի են ենթարկել: Էդ քաղաքացուն ուշագնաց վիճակում են էնտեղից հանել»,- իրավիճակը ներկայացրել է Բունիաթյանը: Գիշերը՝ միջադեպից հետո, ըստ Բունիաթյանի, տարածքում են հավաքվել Ջերմուկի բնակիչները՝ որոշելու հետագա անելիքները. «Որոշեցինք թողնել, որ իրավիճակը զարգանա իրավական ճանապարհով: Էստեղ էլի առաջ ա գալիս այն վարկածը, որ խնդիրը ոչ թե պահնորդական ծառայության մեջ ա, այլ՝ նրան աշխատանքի հրավիրողի պահանջներն են այդպիսին, որովհետև նախկին պահնորդները նույնպես այս վարքագիծն էին դրսևորում»,- ասել է Ամուլսարի պահապանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
