«Էս ո՞վ ա, արա՛. մինչև չվերջացնեմ, չեմ գա». ոստիկանները բերման ենթարկեցին ցուցարարին
![]() 312 Երկուշաբթի, 07 սեպտեմբերի, 2020 թ., 12:30 «Ամեն օր գալու եմ, մի գյուղի խնդիր ներկայացնեմ: Անընդհատ գալու եմ ակցիա անեմ, մինչև որ իմ ձայնը լսելի լինի, էն գյուղացիների ձայնը, որոնք կործանվում են»,- հայտարարեց կառավարության դիմաց միայնակ ակցիա իրականացնող քաղաքացին: Նրա խոսքով՝ Հայաստանում գյուղատնտեսական պաշարները լավ չեն իրացվում. «Մենակ Արմավիրում 40 հազար հեկտար հող չի մշակվում: Դուք գիտեք՝ Ռուսաստանում հացահատիկը թանկանում ա, մենք ինչքա՞ն պաշար ունենք, հիմա դնենք մեր սաղ պետական գաղտնիքները բացահայտե՞նք: Փոխանակ հացահատիկից խոսենք, ասֆալտով ենք ուրախանում: Ասֆալտը հետաքրքիր բիզնես ա, բայց դա մարդուն չի կարա կերակրի: Աշխարհում հիմա սով ա գնում, ինչի՞ մենք 365 հազար տոննա հացահատիկի պաշար չունենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ցուցարարը: Նրան մոտեցան ոստիկանության ծառայողները՝ խնդրելով, որ մի քանի րոպե ժամանակ տրամադրել՝ առանձին խոսելու համար, սակայն քաղաքացին մերժեց, ինչից հետո ընդհարում տեղի ունեցավ նրանց միջև: «Էս ո՞վ ա, արա՛, մինչև չվերջացնեմ, չեմ գա»,- ոստիկաններին դիմելով՝ ասաց ցուցարարը: Որոշ ժամանակ անց ոստիկանները բերման ենթարկեցին տղամարդուն: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
