«Ամուլսարում տեղի ունեցածն իշխանություններին հատուկ գործելակերպ է». Հայկ Մարտիրոսյան
![]() 221 Երկուշաբթի, 07 սեպտեմբերի, 2020 թ., 14:35 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիշերն Ամուլսարում տեղի ունեցածն անհերքելիորեն իշխանություններին հատուկ գործելակերպ է՝ այլոց ձեռքերով կրակից շագանակ հանելու: Պոպուլիզմն ու գիտակցությունը, որ իրենց իշխանությունը, ի տարբերություն նախորդի, ոչ թե (առայժմ) բռնությամբ կարող է իշխանություն մնալ, այլ միայն ժողովրդի կամքով փորձում է իր ուզածին հասնել պահնորդական ընկերության միջոցով: Ընդհանրապես «պահնորդական» կամ «անվտանգության» մի շարք ընկերություններ վաղուց աշխարհում անկյունաքարային օպերացիաներ են իրականցնում ամենատարբեր կառավարությունների համար, երբ այդ կառավարությունները չեն ուզում պաշտոնական զինվորներ զոհել, կամ երբ փորձում են թաքցնել իրենց ռազմական գործունեությունն այս կամ այն տարածքում: Ամենահայտնի օրինակներն են ամերիկյան տխրահռչակ Բլաքուոթերը և ռուսական Վագների խումբը: Հայաստանի պես փոքրիկ երկրում, որտեղ խաղացողները հաճախ ճղճիմ մակարդակում են գործում, Ամուլսարի պահնորդական խումբը կարող է տեղավորվել այդ տրամաբանության շրջանակներում: Բայց կա մի բան, որի մասին ուղղակի չեն խոսում Հայաստանում: Սարի պահապաններն ու տարածաշրջանի բնակիչներն այլևս պետք է չհանդուրժեն այդ խմբի ներկայությունը տարածքում: Քաղաքակիրթ, խաղաղ, ոչ բռնի՝ ճիշտ թավշյա կերպով պահապաններն ու բնակիչները պետք է ուղղակի դուրս շպրտեն հիմա արդեն իրենց վրա ֆիզիկական հարձակում գործողներին: «Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի»: Քանի դեռ Հայաստանը դեռ նոր է բռնել բռնատիրության վերադառնալու ճամփան և քանի դեռ ուշ չէ, ժողովուրդը պետք է իր կամքն այլևս պարտադրի իշխանությանը: Կառավարությունն ունի հստակ, շատ հստակ ստվերային՝ բանավոր որոշում՝ շահագործելու Ամուլսարը: Ժողովուրդն ունի հստակ, հրապարակային, շատ հստակ որոշում՝ սարը սար պահելու: Այդ որոշումն այլևս պետք է պարտադրվի իրեն խաբած և դավաճանած իշխանությանը: Պետք է բոլորս հասկանանք, որ հանդուրժումը միայն պարտության է տանում, իսկ «սարը երբեք հանք չի դառնան»՝ կարող է և վերջում որպես դատարկաբանություն հնչել»։ |

«Ավտոյի մեջ ծեծում են ցուցարարին, նայե՛ք». քաղաքացի (տեսանյութ)
3012:11
Կարմիր բերետավորը հարվածեց մեծահասակ կնոջը (տեսանյութ)
5612:06
«Շիշ շպրտեցին ոստիկանների վրա». Գ. Ազիզյան
8311:42
«Ինքը ձեր նման լրագրող էր, եկավ, դարձավ վարչապետ». քաղաքացի
9211:30
«Մի մասը մեզ հետ կգա ՔԿ, մյուսները կմնան Հրապարակում». Սաղաթելյան
10611:24
Կառավարության անդամները դուրս եկան շենքից
13911:12
Անդրանիկ Թևանյանին տեղափոխում են ՔԿ
13411:00
Ոստիկանությունը զգուշացրեց՝ հատուկ միջոցներ կկիրառի. իրավիճակը լարվեց (տեսանյութ)
14510:54
