«Ամուլսարի և Սևանի հարցում Փաշինյանի կառավարությունը համառորեն շարունակում է «ջայլամի քաղաքականությունը»». Վահագն Վարագյան
![]() 387 Երկուշաբթի, 07 սեպտեմբերի, 2020 թ., 19:40 «Կանաչ Ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հույսներս մեր վրա պետք է դնենք. Նիկոլ Փաշինյանի կառավարության համար բնապահպանություն հասկացություն չկա Կանաչ ապագա ունենալու հիմնական գործիքը կրթությունն է, տեղեկացվածությունը և անձնական մասնակցությունը բնապահպանական գործընթացներին: Առաջին քայլերը, որ պետք է արվի իդեալական երկրի կամ աշխարհի ճանապարհին, տարբեր բնապահպանական նախաձեռնությունների ինստիտուցիոնալացումն է, այլ կերպ ասած՝ կարևոր է համալիր ու համակարգային մոտեցումը: Օրինակ, եթե քարոզում ենք չաղտոտել միջավայրը, բայց շահագործում ենք բավականին շատ բաց հանքեր, միևնույն է՝ դրանից մեծ արդյունքներ չեն գրանցվելու: Մենք մեզ կփրկենք որոշ հիվանդություններից, բայց չենք կարող խուսափել մեր օրգանիզմում ծանր մետաղների կուտակումներից ու քաղցկեղածին տարրերից: Կարծում եմ՝ առաջին իմպուլսը մարդկանց պրոֆեսիոնալ էկոլոգիա սովորեցնելն է: Նախկինում էկոլոգացումը արդիական չէր, իսկ հիմա մեծ պահանջարկ կա ամբողջ աշխարհում: Անշուշտ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունից անլուրջ է սպասելիքներ ունեն: Ինչո՞ւ. որովհետև բնապահպանական երկու կարևորագույն խնդիրների՝ Ամուլսարի և Սևանի հարցում Փաշինյանի կառավարությունը շարունակում է համառորեն «ջայլամի քաղաքականություն» վրա: Չկա որևէ որոշում, չկա որևէ կողմնորոշիչ, իսկականից զրոյական դիրքորոշումներ են, էլ չասենք ծրագրի կամ քաղաքականության մասին: Ես իմ օրինակով ուզում եմ մարդկանց ցույց տալ, որ էկոլոգիան պետք է մտնի մարդկանց ապրելակերպ և դառնա նորաձև կամ ժամանակակից բառապաշարով ասած՝ տրենդային: Կորոնավիրուսային մի քանի ամիսները բոլորիս դաս եղան, թե ինչ հակահարված կարող է բնությունը հասցնել մարդկանց բնությանը անլուրջ ու մատների արանքով նայելու կամ անգրագետ մոտեցում ցուցաբերելու դեպքում: 21-րդ դարը պետք է նվիրված լինի բնապահպանությանը: Պետք է լինի հաշվենկատ բնօգտագործման, առողջապահության, առողջ ապրելակերպի և սպորտի դար: Հ.Գ Միևնույն է, բնությունը տարիների ընթացքում ինքնավերականգնվում է. դա կլինի մարդու գոյությամբ, թե առանց մարդկության, կախված է մեզանից»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
