«3 օր է՝ երեխայիս պահել է մոտը և թույլ չի տալիս նրա հետ կապ հաստատել». DJ Վակցինա
![]() 599 Երկուշաբթի, 07 սեպտեմբերի, 2020 թ., 23:30 Արուսիկ Մկրտչյանը, որն առավել հայտնի է DJ Վակցինա անունով, ֆեյսբուքյան գրառմամբ ահազանգել է, որ իր նախկին ամուսինը՝ Կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, իր մանկահասակ երեխային տարել է ու թաքցնում է նրա տեղը. «Հարգելիʹլրագրողներ, դիմում եմ ձեր օգնությանը: Խնդրում եմ, անդրադարձեʹք այս խնդրին, որ հնարավորինս շուտ կարողանամ երեխայիս վերադարձնեմ ու կարողանամ պատշաճ խնամք կազմակերպել: Ձեզ արդեն ծանոթ Ռուբեն Խաչատրյանն արդեն 3 օր է՝ երեխայիս պահում է իր մոտ, չի պատասխանում զանգերիս և չի թողնում երեխայիս հետ կապ հաստատել: Երեխան երեկ վատ է եղել, մի քանի անգամ հետ է տվել, որից հետո շտապ օգնությամբ տարվել է հիվանդանոց, որտեղ մեկ ժամ պահելուց հետո դուրս են գրել։ Հայրը մի քանի անգամ խոսք է տվել միջնորդին և փաստաբանին, որ կվերադարձնի, բայց խաբել է: Ես չգիտեմ՝ երեխան ուր է և ինչ վիճակում, որպես մայր ակնկալում եմ ձեր մասնակցությունը և այս խնդրին համապատասխան ուշադրություն դարձնելը»: Մեկ այլ գրառմամբ էլ նա տեեկացրել է. «Ի՞նչ անել, եթե հայր կոչեցյալը, երեխային 1-2 օրով տանելուց հետո արդեն 5րդ անգամ հիվանդացրած կամ ֆիզիկապես ոչ առողջ վիճակում է բերում: Պատասխանելուց առաջ ի նկատի ունենալ. 1. Երեխայի ծնվելու առաջին օրվանից երեխայի խնամքով հայրը չի զբաղվել, երեխայի խնամքն իմ կամ իմ ընտրած կոմպետենտ դայակի կողմից է տարվել, 2. Երեխան ծնվել է 27 շաբաթականում՝ 2 ամիս եղել է ինտենսիվ խնամքի բաժնում, այնուհետև բարդագույն շրջան ենք ունեցել, որի ընթացքում խնամքը կրկին տարել եմ ես և մի քանի բուժքույր... 4 տարի՝ այցեր հիվանդանոցներ, ռեաբիլիտացիայի կուրսեր և որպես արդյունք՝ առողջացած երեխա, ով, այնուամենայնիվ, ունի ցածր իմունիտետ և ֆիզիկապես ավելի խոցելի է։ Հիմա էդքանից հետո երեխան դարձել ա էտ մարդու համար խաղալիք կամ փորձադաշտ, իսկ օրենքը, ցավոք, չի պաշտպանում նման երեխաներին, ոնց վարվել»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
