Պայքար Վճռաբեկի նախագահի տեղի համար. «Հրապարակ»
![]() 239 Երեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2020 թ., 09:25 «Հրապարակ»-ը գրում է. «Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ դատավորի թեկնածու ընտրվելուց հետո ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը թափուր է։ Չնայած, շատերի կարծիքով, այս պաշտոնի դերը չափազանցված է, քանի որ Խունդկարյանի օրոք այն առհասարակ դադարեց դատավորների «նախարար» լինելուց, այնուամենայնիվ, սա կարևոր պաշտոն է՝ գոնե իշխանությունների կողմից դատական համակարգը կառավարելու առումով։ Նոր նախագահը ևս, ըստ օրենքի, պետք է ընտրվի վճռաբեկ դատարանի կազմից՝ քրեական կամ քաղաքացիական պալատից։ Վճռաբեկի յուրաքանչյուր դատավոր կարող է հավակնել այս պաշտոնին, բայց նրան պետք է առաջադրեն, ապա ընտրեն Ազգային ժողովում։ Մեր տեղեկություններով, ինքը՝ հեռացող Խունդկարյանը, շատ է ուզում, որ իրեն փոխարինի վճռաբեկի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ով հայտնի դատախազ Զելիմ Թադևոսյանի դուստրն է, թեպետ ինքն էլ արդեն պակաս հայտնի չէ։ Իրավաբանության դոկտոր է, 2008-ին եղել է «Յոթի գործով» դատախազների կազմում։ Նա ուղիղ 12 տարի դատախազ է աշխատել, 2012 թվականին նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, 2016-ին՝ վճռաբեկի դատավոր, իսկ 2018-ի հուլիսից վճռաբեկի քրեական պալատի նախագահն է»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
