«Ֆեյսբուքում մեծ աղմուկ է». Լևոն Բարսեղյան
![]() 270 Երեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2020 թ., 16:45 «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆեյսբուքում մեծ աղմուկ է՝ Գյումրիում մի հին տան վրա առանց թույլտվության երկրորդ հարկ գցելու մասին: Այնպիսի մի աղմուկ է, որ ստվերել է դիմակների միջոցով չիպավորողների, սորոսացավագարների ու բելառուսացուցարար քրֆողների աղմուկները: Հա ուզեցի հիշել, թե այդ ապօրինությունից դժգոհողներից ով ինչպես էր արտահայտվում, երբ 4 տարի առաջ Գյումրու Ռուսթավելու փողոցի 1000 մետրանոց հատվածը հիմնահատակ քանդվեց հիմնանորոգման համար: Քանի՞ հոգի եղավ, որ ասաց՝ ո՞ւր է նախագիծը, առանց նախագիծ ո՞նց եք 8000 քառակուսի մետր փողոց քանդում... Երևի էն ժամանակ ո՛չ Ֆեյսբուք կար, ո՛չ կարող էին տեքստեր գրել և այլն: Խնդրում եմ ինձ չպատմել, թե՝ 1. Մարդիկ ազատ արտահայտվելու իրավունք ունեն: Ես դա բոլորիցդ լավ գիտեմ, ես բարեխղճության մասին եմ խոսում: 2. Զատո Ռուսթավելին սիրուն նորոգվեց: Ես ճաշակից չեմ խոսում, բարեխղճությունից եմ խոսում: 3. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Տեղյակ ենք, 1988-ին ենք լսել: Պաչում եմ, հլը գնացեք նայեք Գյումրու պատմական կենտրոնում քանի տեղ են մայթերի վրա տուն ու բալկոն գցել անցած 32 տարիներին»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
