«Խոստացել եք ու խաբել երևանցիներին». Ներսիսյանը՝ Անտոնյանին
![]() 313 Երեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2020 թ., 17:05 Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը, դիմելով «Իմ քայլը» խմբակցությունից Արման Անտոնյանին, ով խոսում էր Երևանի կենդանաբանական այգու խնդիրների մասին, ասաց. «Էս 40 րոպե ա՝ մեզ պատմում եք, որ Կենդանաբանական այգին շատ վատ վիճակում է: 7 ամիս ա ասում ենք՝ Վարդաշենի վթարային շենքը փլվում ա մարդկանց գլխին, մի օր Ձեր կողմից չլսեցինք, որ գոնե մի հինգ րոպե խոսեք դրանից: Փոխանակ այդպիսի հարցերով երևանցիների կողքը կանգնեք, դուք 40 րոպե էս թեմայի մասին եք խոսում: Որքա՞ն կարելի ա մեր համբերությունը չարաշահել: Ե՞րբ եք զբաղվելու երևանցիների հարցերով: Խոստացել եք, խաբել եք մի ամբողջ երևանցիների»: Ի պատասխան՝ նիստը նախագահող Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց. «Բարձրախոսն աշխատում ա, բղավելու կարիք չկա»: Արման Անտոնյանն էլ իր հերթին, անդրադառնալով ԲՀԿ-ական գործընկերոջ դիտողություններին, ասաց. «Եթե պետք լինի՝ 45, 50 րոպե էլ կխոսեմ, որովհետև պատասխանում եմ մեր գործընկերների հարցերին: Տրամաբանություն կա, թե՞ ոչ, դա թողնում եմ ձեր վերլուծությանը, ինձ չի վերաբերվում: Ինչ վերաբերում է խոստումներին, Վարդաշենի բնակիչներին, առնվազն ինձ նման տոնով ու նման ձևակերպումներ չպետք է անեք»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
