«Ամուլսարի հարցում կառավարությունը մի կողմ է քաշվում, կողմերը հաշիվ են մաքրում». Ստեփան Դանիելյան
![]() 352 Չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2020 թ., 01:10 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ամուլսար»-ի շուրջ տեղի ունեցող գործընթացն ունի զուգահեռներ մյուս գործերում, որոնք հանրության տարբեր խմբերին բաժանվել են թշնամի հատվածների։ Սխեման նույն է։ Կառավարությունը մի կողմ է քաշվում և չի կատարում իր պարտականությունները՝ որոշում չի կայացնում։ Արդյունքում «կողմերը» ստիպված իրար հետ են հաշիվ մաքրում։ Ամուլսարի հանքի շահագործման բանավեճի կողմերը միմյանց են ծեծում ու արդեն կարևոր էլ չի, թե ով է առաջինը հարվածել։ Նման դեպքերում ցանկացած պատահականություն կարող է շիկացնել իրավիճակը, հնարավոր է։ Կա պրոցես, կա մի կողմ քաշված կառավարություն և կողմերն ու դեմերը միմյանց հետ են հաշիվ մաքրում, այն դեպքում, որ որոշում ընդունողն իրենք չեն, այլ կառավարությունն է։ Հասկանալի է, որ «բաժանիր, որ տիրես» բանաձև «հեղափոխականների» սիրած գործելաոճն է, բայց երբ այն կիրառում են ոչ արհեստավարժները, ապա բաժանում կարող է ստացվել, բայց «տիրելու» պահը կարող է չստացվել։ Նման դեպքերում բոլորն են դուրս գալիս որոշում չկայացնողի դեմ։ Նույն պրոցեսը տարբեր դատավարությունների ընթացքում է տեղի ունենում, որտեղ կողմերն ու դեմերը դատարանի դահլիճներում, կամ, փողոցում, պատրաստ են ձեռնամարտի, որովհետև կառավարությունը, հայտարարելով, որ դատական համակարգը կոռումպացված է, խրախուսում է փողոցում հարցեր լուծելուն։ Բա ինչ պետք է անեն, երբ պետության ղեկավարն ինքն է ասում, որ չկա արդար դատարան, իսկ առողջապահության նախարարը հայտարարում է, որ չի ենթարկվելու դատարանի որոշմանը։ Սա բոլոր ինստիտուտների դելեգիտիմացման գործընթաց է։ Ճիշտը կլիներ այն, որ Ամուլսարի հակադիր կողմերը միմյանց ծեծելու փոխարեն միավորվեին ու որոշում կայացնելու պահանջով գնային կառավարության շենք»։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23601:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
33600:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
444Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1037Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
467Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1260Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1192Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1014Երեկ, 14:24
