Հայոց լեզվից թեստի հանձնում. ո՞ւմ է ուղղված Սերգեյ Բագրատյանի ակնարկ-առաջարկը. «Ժամանակ»
![]() 221 Չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2020 թ., 09:10 «Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ով խորհրդարան է մտել ԲՀԿ ցուցակով և վերջերս է դուրս եկել խմբակցությունից, հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում: Բագրատյանն առաջարկում է, որ պատգամավորի թեկնածուները գրանցման փաստաթղթերի հետ միասին ներկայացնեն ԿԸՀ-ում հայոց լեզվից թեստ հանձնելու մասին տեղեկանք: Սահմանադրության 48-րդ հոդվածով սահմանվում է, որ պատգամավորի թեկնածուն պետք է տիրապետի հայերենին, և դրա համար բավարար է, որ թեկնածուի ատեստատում լինի համապատասխան նշում, որ նա դպրոցում սովորել է հայերեն: Բագրատյանն առաջարկում է, որ հայերենին տիրապետելու փաստը ստուգվի քննությամբ: Բագրատյանի ակնարկը կարելի է հասկանալ, նա թերևս նկատի ունի իր նախկին՝ ԲՀԿ խմբակցության որոշ անդամների՝ ակնարկելով, որ նրանից ոմանք չեն տիրապետում հայերենին»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
