«Նոր կարգով մաքսավճարը 3-4 անգամ ավել է կազմում». ապրանք ներմուծող քաղաքացի

Այսօր սեպտեմբերի 9-ին, ապրանք ներմուծողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց:
Սեպտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել հագուստի մաքսազերծման նոր ընթացակարգը, որով ներմուծվող հագուստը մաքսազերծվելու է մյուս ապրանքների մաքսազերծման ընթացակարգերով։ Մինչ այդ մաքսազերծումն իրականացվել է կիլոգրամով։ Նոր կարգի համաձայն՝ ներմուծողը պետք է ներկայացնի հաշիվ- ապրանքագիր որտեղ նշված կլինեն ապրանքների ստույգ քանակները, գները, անվանումներն ու մոդելները։ Ինֆորմացիայի ոչ լիարժեք հայտարարագրումը կբերի վարչարարության կիրառման։
«Ինձ ուղարկում են մաքսային պահեստ, ասում են՝ գնացեք պահեստում, բացեք ձեր ապրանքը, նայեք՝ յուրաքանչյուր ապրանքն ինչ որականիշ ունի: Ստիպված գնում եմ, ապրանքը փռում էդ կեղտոտ գետիններին, նայում եմ՝ ինչ որականիշ ունի, բերում եմ, ներկայացնում մաքսային մարմիններին. նրանք մաքսային չափորոշիչներով մաքսազերծում են ապրանքը 5500 դրամով՝ մի հատը, որը պատվիրել եմ Թուրքիայից՝ հատը 8 դոլարով»,- ասաց ակցիայի մասնակիցը՝ նշելով, որ օրենքը նոր չէ, պարզապես մինչ այս փոքր և միջին ձեռնարկատերերի համար չի գործել:
«Եթե ապրանքը վաճառել եմ տասը հազար դրամով, հիմա էդ ապրանքը իմ վրա նստում ա տասը հազար դրամ, ես էդ ապրանքն ինչքանո՞վ վաճառեմ. մարդկանց գնողունակությունը երեք անգամ ընկել ա»,- դժգոհեց կինը: Նրա խոսքով՝ այժմ մաքսավճարը նախկինի համեմատ 3-4 անգամ ավել է կազմում:

Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
101Երեկ, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
121Երեկ, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
41302.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
42202.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
40402.10.2026, 13:06
«Հուսով ենք՝ 2027թ․ սկզբին հնարավոր կլինի ԹՐԻՓՓ-ի հիմնարկեքն իրականացնել»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
40802.10.2026, 10:42
«Պետական պարտքն աճում է նախընտրական շրջանում պետական ընտրակաշառքի պատճառով առաջացած դեֆիցիտը փակելու համար»․ Իշխան Սաղաթելյան
24902.10.2026, 10:00
««Ցեմենտի շուկա. երբ պրոտեկցիոնիզմը փոխարինվում է ներմուծմամբ». Վահե Դավթյան
30202.10.2026, 00:54