«Մեր քաղաքական վախկոտության պատճառով մթնոլորտ են ձևավորում միջակություններն ու ոչնչությունները». Հայկ Մարտիրոսյան
![]() 347 Հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2020 թ., 03:20 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այլևս ժամանակն է արևելյան դատարկ ու պատվազուրկ մեղմախոսությունները, քաղաքական դիսկուրսում ամեն կոշտ քննադատություն փափուկ փաթեթավորմամբ մատուցելու արատավոր, կեղծ և նվաստ մշակույթից, որ շատ տարածված է Միջին Արևելքում, բայց լիովին բացակա է Արմուտքում՝ հրաժարվելու: Իրերը պետք է կոչել իրենց անուններով, իսկ քաղաքականությունն առավել ագրեսիվ պետք է դառնա: Միայն տուրիստ եղածը, հեռուստադիտողը, կամ նույնիսկ Արևմուտքում ուսանող եղածը՝ այլ խոսքերով՝ Արմուտքը կիսատ «համտեսածները» կամ խորհրդա-արևելյան մշակույթով ձևավորվածներն են կարծում, թե ապուշությանը ապուշություն անվանելը անթույլատրելի է, կամ թե քաղաքական գործչի մասին կարելի է ամեն բան ասել՝ բայց նրբորեն: Մեր անգամ քաղաքական գիտակցությունն է ապականված, իսկ կեղծավոր խոսքը մեր մտածողության մի մասն է դարձել: Քաղաքական մթնոլորտն առողջացնել է պետք: Իսկ դրան կարելի է հասնել նողկալին նողկալի կոչելով, ապիկար տխմարին՝ տխմար: Միայն այդ դեպքում է հնարավոր իրերը կոչել իրենց անուններով՝ չտեսնողներին՝ բնութագրել իրականությունը, իսկ տեսնող-չմտածողներին՝ բացատրել: Եթե մինչև հիմա ինձ ոմանք մեղադրում էին «ծայրահեղ» բնորոշումների և «չափից դուրս» քննադատությունների համար, ապա հիմա, կարող են մեծացնել այդ քննադատությունների ծավալը: Զուգահեռաբար մեծանալու է նաև իմ արձագանքն ու այդպիսի քննադատությունների հանդեպ անտարբերությունը: Մեր քաղաքական տհասության և վախկոտության պատճառով է, որ այսօր Հայաստանում մթնոլորտ և միջավայր են ձևավորում միջակություններն ու ոչնչությունները: Նրանց պահապան վերբալզակյան տարիքի և ավելորդ քաշով խիստ ծանրաբեռնված կիսագրագետ կամ անգրագետ տնային պճնված տնտեսուհիների, ինչպես նաև ծխախոտով նկարվող գորշ հագած և գարշություն արտացոլող տղամարդկանց մի հսկա բանակ էլ սոցիալական հարթակի իրենց խոսափողներով հասարակական և հայհոյախոսական ահաբեկչություն են իրականացնում ընդդեմ տգիտության դեմ ապստամբողների, ընդդեմ նրանց, որ պայքարում են երկիրն ու ժողովրդին պարուրած և պարտադրվող այլևս անտանելի գարշահոտությունից ազատելու համար: Ժամանակն է հայհոյախոսների ու հայհոյապաշտների ահաբեկչական թերմացքի դիկտատուրայից ժողովրդին ազատելու: Իսկ այդ ազատումը սկսվում է միայն ու միայն առանց հայհոյանքի, բայցև անխնա խոսք հնչեցնելով»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
