Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել մահվան ելքով վրաերթի և վթարի վայրից հեռանալու համար
![]() 251 Չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2020 թ., 19:25 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով պարզվել է, որ 24-ամյա երիտասարդը գտնվելով ոչ սթափ վիճակում 2020թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ագաթանգեղոս փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելի սկզբնանասում, իր «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայով թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների 67-րդ կետի պահանջին հակասող գործողություններ՝ երթևեկության համար վտանգն առաջանալու պահից սկսած, երթևեկության անվտանգությունն ապահովելու և վրաերթը կանխելու նպատակով, ժամանակին չի դիմել արգելակման, որի պատճառով վրաերթի է ենթարկել 73-ամյա հետիոտնին՝ անզգուշությամբ պատճառել մահ: «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասով և 244-րդ հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
