«ԱԱԾ-ն իմացել է՝ Քոչարյանն ինչ է արել Մարտի 1-ին, բայց չի օգնում քննությանը»․ Սեդա Սաֆարյան
![]() 300 Չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2020 թ., 21:55 «Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանն այսօր «Ֆակտոր»-ի եթերում հայտնել է, որ 2009-ին Փաստահավաք խումբը բազմաթիվ հարցումներ է ուղղել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանին և խնդրել, որ իրենց տրամադրի անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք վերաբերում են Մարտի 1-ի դեպքերին, բայց Հակոբյանը ոչինչ չի տրամադրել՝ պատճառաբանելով, որ այդ հարցերով դիմեն Ոստիկանություն: Հարցին՝ ԱԱԾ-ն ներգրավված չի՞ եղել այդ իրադարձություններին, ինչպե՞ս կարող էին տվյալներ չունենալ, «Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչը պատասխանել է. «ԱԱԾ-ն եթե ներգրավված լիներ, ապա ժամը 12-ին ոմն Անդրեսյան զենքը ձեռքին կանգնած չէր լինի Կառավարության շենքի առաջ։ Ինքը անհամազգեստ մարդ է, որի ինքնությունը պետք է պարզեր ԱԱԾ-ն։ Այսինքն՝ ԱԱԾ-ն ևս իմացել է, թե Ռոբերտ Քոչարյանն ինչ է անում. նույն համագործակցողների խումբն է։ Միքայել Հարությունյանը, Գորիկ Հակոբյանը, Հայկ Հարությունյանն այս խմբում տեղ ունեն, այնպես չի, որ ասենք՝ մի Միքայել Հարությունյանի բռնել ենք, որովհետև մի քիչ ավելի շատ է արել, այն մյուսներին էլ անտեսել ենք։ ԱԱԾ-ն ընդհանրապես չի օգնել Փաստահավաք խմբին, հիմա էլ չի օգնում քննությանը, որովհետև իր տակ դրված աթոռի ոտքերն ինքը չի կտրի։ Այդ մարդիկ շարունակում են աշխատել, և ես վստահ եմ, որ մարդիկ կան՝ առաջընթաց են ունեցել, և այդ առաջընթացի պարագայում նրանց պետք է ասվեր՝ պատմեք ճշմարտությանը։ Ես ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ եք մարդկանց առաջ տանում, ո՞ր հատկանիշի համար։ Քանի որ պետական մարմինները ձևավորվել են Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օժանդակությամբ, այս ուժը չի կարող ներուժ լինել և ծառայել ՀՔԾ-ի առաջ դրված խնդիրների լուծման հարցում»։ Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
