Մահացու հրազենային վիրավորում ստացած Արթուր Աջամյանի համածառայակիցը ամիսներ անց դուրս է եկել կոմայից
![]() 275 Չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2020 թ., 22:35 2019թ. դեկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի համածառայակիցը՝ Դավիթ Մելիքբեկյանը, տևական ժամանակ անգիտակից գտնվելուց հետո, դուրս է եկել կոմայից և այժմ գտնվում է վերականգնողական կենտրոնում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արթուր Աջամյանի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյանը։ Նրա փոխանցմամբ՝ Դավիթ Մելիքբեկյանի վիճակը բավարար է գնահատվում, բժիշկները նշում են, որ կարող են վերականգնել, սակայն այս պահին Մելիքբեկյանը չի խոսում, քանի որ ամիսներ շարունակ գտնվել է կոմայի մեջ։ Ինչ վերաբերում է Աջամյանի և Մելիքբեկյանի հարաբերություններին՝ փաստաբանը հայտնեց, որ Արթուր Աջամյանի իրավահաջորդի հետ սեպտեմբերի 3-ին այցելել են Մելիքբեկյանի ընտանիքին, նշեցին, որ լարված հարաբերություններ չեն եղել, նույնիսկ՝ մոտ են եղել միմյանց հետ, որևէ խնդիր չի եղել, միմյանց վնասելու որևէ շարժառիթ չի եղել։ «Ծննդյան օրը նույնիսկ Մելիքբեկյանը զանգահարել էր տուն, որ տորթի պատրաստման բաղադրատոմս ճշտի հարազատներից, նման մթնոլորտ է եղել, որևէ լարվածություն չի եղել»,- ասաց փաստաբանը։ Ինչ վերաբերում է քրեական գործի նախաքննությանը, ապա փաստաբանը մտահոգություն հայտնեց, որ նախաքննական մարմինը, կարծես թե, փորձում է առաջ տանել ինքնասպանության վարկածը, և որ, իբր, Արթուր Աջամյանն է վնասել Դավիթ Մելիքբեկյանին, մինչդեռ՝ պատշաճ ուսումնասիրության չեն ենթարկում այն հանգամանքը, որ դիրքում գտնվող տղաներից երկուսը մարմնական վնասվածքներ են ունեցել, որոնց վաղեմության ժամկետը համապատասխանում է դեպքի օրվան։ «Հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ Արթուր Աջամյանի զենքի վրա երեք այլ՝ տարբեր անձանց հետքեր են եղել, տեղաշարժված է եղել, նրան սանիտարական մեքենայում են հայտնաբերել՝ զենքն էլ իր վրա։ Տարբեր խախտումներ են տեղի ունեցել և դեպքի վայրին ձեռք են տվել՝ մինչև վարույթն իրականացնող մարմնի ժամանելը՝ դեպքի վայրում փոփոխություններ են արվել, մասնավորապես, Արթուր Աջամյանին արդեն մահացած վիճակում տեղափոխել են սանիտարական մեքենա, իր զենքն են տարել իր վրա տեղադրել։ Հազար ու մի խախտումներ են տեղի ունեցել, այդ ամենը պատշաճ ուշադրության չի արժանացել։ Առաջիկայում պատրաստվում եմ բողոք ներկայացնել, որովհետև գտնում եմ, որ կրկին փորձ է արվում վերադառնալ նախկին վարկածին, ես նման մտավախություն ունեմ և հիմնավոր կասկած»,- ասաց Սարգսյանը։ Փաստաբանը գտնում է, որ առանցքային նշանակություն ունի Դավիթ Մելիքբեկյանի հարցաքննությունը, ավելին՝ 99 տոկոսով բացահայտում կարող է լինել միայն Մելիքբեկյանի ցուցմունքի շնորհիվ, և այն կարող է լինել միակ ճիշտ ցուցմունքը, սակայն մտավախություն հայտնեց, որ Դավիթ Մելիքբեկյանը դեռևս չի խոսում և մինչև նրա հարցաքննությունը կարող են ինչ-որ քայլել ձեռնարկվել շահագրգիռ անձանց կողմից։ Նկատենք, որ մինչ օրս քրեական գործով որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, որևէ մեկը ձերբակալված կամ կալանավորված չէ, դիրքում գտնվող մյուս 5 զինծառայողների ցուցմունքները, ինչպես նշեց փաստաբանը, հալած յուղի պես ընդունվում է վարույթն իրականացնող մարմնի կողմից, որոնցով ամենայն հավանականությամբ նրանք ժխտում են իրենց մասնակցությունը՝ գործողություններին։ Սարգսյանն ընդգծեց, որ կա անհերքելի փաստ, որ դեպքի վայրում հայտնաբերված պարկուճները կրակված են չորս տարբեր զենքերից, այսինքն՝ կրակվել է ոչ միայն Արթուր Աջամյանի և Դավիթ Մելիքբեկյանի զենքից, այլև՝ ևս երկու զինծառայողի, այդ թվում՝ դիրքի ավագի զենքերից։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Ավտոյի մեջ ծեծում են ցուցարարին, նայե՛ք». քաղաքացի (տեսանյութ)
3012:11
Կարմիր բերետավորը հարվածեց մեծահասակ կնոջը (տեսանյութ)
5612:06
«Շիշ շպրտեցին ոստիկանների վրա». Գ. Ազիզյան
8311:42
«Ինքը ձեր նման լրագրող էր, եկավ, դարձավ վարչապետ». քաղաքացի
9211:30
«Մի մասը մեզ հետ կգա ՔԿ, մյուսները կմնան Հրապարակում». Սաղաթելյան
10611:24
Կառավարության անդամները դուրս եկան շենքից
13911:12
Անդրանիկ Թևանյանին տեղափոխում են ՔԿ
13411:00
Ոստիկանությունը զգուշացրեց՝ հատուկ միջոցներ կկիրառի. իրավիճակը լարվեց (տեսանյութ)
14510:54
