«Այս տրամաբանությամբ մինչև 2019 թվականն աշխատած բոլոր ՊՈԱԿ-ների տնօրենները պիտի հեռացվեն». Ա. Վիրաբյան
![]() 307 Հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2020 թ., 14:30 Ինչպես արդեն հայտնել էինք, սեպտեմբերի 7-ին Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի «ժբ» ենթակետով աշխատանքից ազատվել է «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: «Այդ ենթակետը նշանակում է, որ պետական կազմակերպության կողմից վճարման ենթակա հարկերը կամ պարտադիր այլ վճարները իմ մեղքով սահմանված ժամկետի հետ հաշվետու ժամանակաշրջանում չեմ վճարել»,- այս մասին այսօրվա ասուլիսում պարզաբանեց Ամատունի Վիրաբյանը: «Եթե այս տրամաբանությանը հետևենք, ապա մինչև 2019 թվականն աշխատած բոլոր ՊՈԱԿ-ների տնօրենները պիտի հեռացվեն, որովհետև օրենքը սահմանել է, որ ՊՈԱԿ-ները պիտի ԱԱՀ վճարեն, սակայն բյուջեով այդ գումարը չի նախատեսվել: Նախատեսվեց միայն 2019 թվականի հունվարի 1-ից: Մեր բյուջեն ավելացրինք 20 տոկոսով, այդ 20 տոկոսը մենք ստանում ենք, հարկը փոխանցում ենք: Խնդիրն առաջացավ այն ժամանակ, երբ որ ՊԵԿ-ի հարկայինները եկան ստուգման: Այն ՊՈԱԿ-ներում, որտեղ ստուգել են, այս խնդիրն առաջացել է: Կառաջանա այն բոլոր ՊՈԱԿ-ներում, որտեղ դեռ կստուգեն, քանի որ 2018 թվականը մտնում է ստուգման երեք տարվա ժամկետի մեջ»,- ասաց Վիրաբյանը: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
