«Կա՛մ խոշոր ցնցում է լինելու, կա՛մ` անդառնալի սուզում՝ մինչև հատակը». Լիլիթ Բլեյան
![]() 371 Ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ., 03:10 Երգչուհի Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿԳՄՍՆ-ն ասում է բառացի, որ նպատակահարմար չի գտնում կրթահամալիրի՝ ՊՈԱԿ֊ից հիմնադրամի անցումը, քանի որ, ուշադրություն, «լրջագույն ռիսկեր է տեսնում հիմնադրամի վերակազմավորման որոշման պարագայում, որը կարող է շղթայական ռեակցիա առաջ բերել ինչպես կրթության, այնպես էլ՝ մշակույթի ոլորտի ՊՈԱԿ-ների շրջանում»: Ուզում եմ հիշեցնել հարգարժան ԿԳՄՍՆ-ին, որ մշակութային կազմակերպությունների ինքնուրույնությունը, որին ինքն ամեն կերպ փորձում է խոչընդոտել, ամրագրված է օրենքով։ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքով, որը մշակույթի դաշտը համակարգող մեր միակ օրենքն է, պետության մշակութային քաղաքականության հինգ սկզբունքներից մեկը հենց դա է՝ Մշակութային կազմակերպությունների ինքնուրույնությունը (հոդված 3, կետ 5)։ Ո՞րն է ԿԳՄՍՆ-ի շահագրգռվածության պատճառը՝ իր ղեկավարած դաշտը սովետակերպ, գրեթե ստրկական կախվածության մեջ պահելու, կա՞ բացատրություն։ Ես, օրինակ, «լրջագույն ռիսկեր եմ տեսնում» էսօրվա կրթամշակութային դաշտի խորացող լճացման մեջ։ Էսպիսի լճացումներից հետո կա՛մ խոշոր ցնցում է լինում, կա՛մ՝ անդառնալի սուզում մինչև հատակը»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
