«Թռչկանում ամեն թփի ու ծառի մոտ աղբ է շաղ տված». Թամար Գալստյան
![]() 401 Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2020 թ., 01:05 Բնապահպան Թամար Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տարիներ առաջ մի խումբ լավ մարդկանց շնորհիվ Թռչկանը փրկվեց հերթական հիդրոկայանը դառնալուց: Ջրվեժի ջուրը շրմփալով թափվում է 22 մետրից ու Չիչխան գետով հոսում՝ ջրելով ու սնուցելով կիրճի չքնաղ բուսականությունը: Ինչ-որ պահից սկսած քեֆչիները (պայմանականորեն էսպես անվանենք բնության մեջ միայն ուտել-խմելու, աղմուկ անելու ու կեղտոտելու համար գնացողներին) էլ չթողելով մաքուր-կանաչ տեղեր մայրուղիների ու այլ ուղիների մոտերքում, ճանապարհվեցին Թռչկան: Ի՞նչ է բացվում այսօր ջրվեժ հասնողի առաջ: Բնության անասելի գեղեցկություն, քար ու ջուր, տարերք, հազար ու մի բույսեր ու միջատներ ու ... անծայրածիր աղբանոց: Ամեն թփի ու ծառի մոտ աղբ է շաղ տված, ջրի մեջ աղբ է, ջրի կողքերը կլկլոց միացրած խմբեր են, ու մեքենաներ, որ համառորեն ձգտում են քշել-հասնել մինչև գետը: Իսկ վերևում ինչ-որ շինարարություն է: Պարզվեց՝ զուգարան են սարքում: Ոչ թե կամրջակ՝ գետն անցնելու համար, ոչ թե աղբի համար հատուկ տարածք, որը ժամանակ առ ժամանակ պիտի մաքրվի, այլ զուգարան՝ հենց ջրվեժի վերևում: Քարե մի հիմնավոր կառույց, որի սանհանգույցը, հավանաբար, կողքի առվակը պիտի լինի: Հարգելի ու սիրելի պատասխանատուներ, որևէ մեկը տեղյա՞կ է այդ կառույցից: Ո՞վ է մաքրելու այդ զուգարանը: Ո՞վ է հետևելու հիգիենային: Հույս չունենաք, որ մարդկային այդ ենթատեսակը, որն իր աղբը շպրտում է բնության ամենասիրուն վայրերում, պիտի իր հետևից մաքրի զուգարանում: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ճանճանոցի է վերածվելու ու ինչ «բուրմունք» է տարածելու այդ զուգարանը: Ու բավական է մի քարե կառույց, ու շուրջը շուտով կվերածվի այլ կառույցների հրապարակի: Ահա, այսպիսի մի տխուր պատմություն մեր հայրենիքի ամենասիրուն վայրերի մասին»: ![]() ![]() ![]() |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08



