Ո՞րն է կարանտինի և արտակարգ դրության տարբերությունը
![]() 626 Ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ., 23:25 ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում մեկնաբանել է նոր ուժի մեջ մտած կարանտինի և արտակարգ դրության տարբերությունները: «Ամենակարևոր փոփոխություններից մեկը հավաքների սահմանափակման վերացումն է. այսուհետ հնարավոր է հավաքներ իրականացնել՝ պահպանելով լիազոր մարմնի կողմից որոշված անվտանգության կանոնները: Բացի այդ, փոխվում է նաև տնտեսական գործունեության իրականացման սահմանափակումների ծավալը, և այսուհետ դրանք չեն կարող դադարեցվել. միայն որոշակի պայմանների առկայություն ապահովելու պարագայում դրանք կարող են ազատորեն գործել: Փոխվել են նաև կասեցումները. եթե որոշակի կանոնների խախտման դեպքեր են արձանագրվում, դրանց գործունեությունը հնարավոր չի լինելու կասեցնել, այլ միայն «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքով կլինեն համապատասխան տույժի կիրառումներ: Դուրս է եկել նաև էլեկտրոնային վերահսկողության համակարգը: Այսինքն, բովանդակային առումով բավականին փոփոխություններ են արվել»,- ասել է նախարարի տեղակալը: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
